Կադրային քաղաքականության չերևացող կողմը

«Փաստ» թերթը գրում է. «Պարգևավճարների աղմկահարույց թեմայից անմասն չմնաց նաև Նիկոլ Փաշինյանը և արտերկրյա այցի ընթացքում ֆեյսբուքյան ուղիղ եթերով որոշեց անդրադառնալ խնդրին: Փաշինյանի անդրադարձն, ինքնին, ցույց է տալիս, որ պարգևավճարների համատարած կիրառումը ոչ թե եղել է պատահական, հատվածական, այլ համակարգային երևույթ: Ավելին, խնդիրը բնավ նախորդ իշխանություններից եկող իներցիան չէ, ինչպես պնդում էին Փաշինյանի կողմնակիցները: Պարգևավճարների տրամադրումը իշխանության համար ունի շատ կարևոր քաղաքական նշանակություն: Ուղիղ եթերի ընթացքում Փաշինյանը խոսում էր այն մասին, որ պետական ապարատում կա լրջագույն կադրային խնդիր ու բազմաթիվ որակավորում ունեցող կադրեր հրաժարվում են աշխատել աշխատավարձի պատճառով: Ընդհանրապես կադրային քաղաքականության մասով բազմիցս ասվել է, որ կա խնդիր: Մի կողմից կա քաղաքական թիմ, որ ձևավորվել է հընթացս, հրապարակում և ամբողջովին պատրաստ չէ նոր որակի կառավարում իրականացնել, մյուս կողմից կա խնդիր նախկին իշխանության կադրերին ներգրավելու առումով: Մեկ այլ կողմից էլ պետությունն առայժմ չունի այնպիսի ֆինանսական միջոցներ, որպեսզի կարողանա ներգրավել համապատասխան կադրերի ու պատշաճ վճարել նրանց: Սակայն միայն ֆինանսական կողմը չէ, որ բարդացնում է իշխանությունների կադրային քաղաքականությունը: Առանձին դեպքերում գուցե ֆինանսական կողմը ունի էական նշանակություն, սակայն, մեծ հաշվով, խնդիրը Հայաստանում գործող քաղծառայության ներկա համակարգի անարդյունավետությունն է: Անշուշտ, Փաշինյանը ճիշտ է ասում, որ պարգևավճարները կարևոր են քիչ վարձատրվող աշխատողների համար: Որևէ մեկն այս մասով որևէ առարկություն չունի, հասարակությանը անհանգստացնում են ոչ թե միջին և ցածր օղակներում աշխատողներին պարգևատրելու հանգամանքը, այլ բարձրաստիճան պաշտոնյաների ինքնապարգևատրումը, որոնք առանց այդ էլ միջին համեմատականով բավական բարձր են վարձատրվում: Սակայն ֆինանսական պարգևատրումները կամ 13-րդ աշխատավարձը չէ, որ կարող են մոտիվացնել որակյալ կադրերին մնալ պետապարատում: Մեծ հաշվով այդ պարգևատրումները կամ 13-րդ աշխատավարձերը ոչ թե պարգևատրում են, այլ սփոփանք, առանձին բացառություններով՝ սիմվոլիկ վերաբերմունք: Ըստ այդմ, բացի աշխատավարձային թնջուկը լուծելուց, կարիք կա հասկանալ պետության՝ որպես խոշոր գործատուի, ինչպես նաև մասնավոր սեկտորի կադրային շարժունակության հարցը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am