Հայ և ադրբեջանական կողմերը որոշել են փոխել իրենց դիրքորոշումը և շարժվել ընդհանուր դիրքորոշման ուղղությամբ. Նեյլ Մաքֆարլեյն

Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնի խոսքով՝ ինքը չի զարմանում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից հետո հրապարակային տեղեկատվությունը քիչ է լինում՝ նկատելով, որ միշտ էլ կան մասնավոր և գաղտնի հանդիպումներ շատ զգայուն թեմաների վերաբերյալ: Tert.am-ի հետ զրույցում նա նման դիտարկում արեց՝ խոսելով Հայաստանի վարչապետՆիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս Դավոսում կայացած հանդիպման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջին զարգացումների մասին: «Կողմերը որոշել են փոխել իրենց դիրքորոշումը և շարժվել ընդհանուր դիրքորոշման ուղղությամբ»,-ասաց նա: Խոսելով ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի խաղաղ բնույթի հավանականության մասին՝ բրիտանացի վերլուծաբանը նշեց, որ դա երկու դեպքում կարող է լինել՝ նախ երկու կողմերը պետք է ցանկանան շարժվել խաղաղության ուղղությամբ, հետո պետք է արտաքին խաղացողները որոշակի դեր խաղան: «Արտաքին խաղացողներն օգտագործում են իրենց լծակները՝ կողմերին խրախուսելու համար, որ փոխեն իրենց դիրքորոշումը: Այստեղ հիմնական խաղացողը Ռուսաստանն է, երկրորդը՝ Թուրքիան»,-ասաց նա: Ամեն դեպքում, ըստ նրա, ԵԱՀԿ –ն նշել է՝ ինչ է պետք․ միջոցներ ձեռնարկել հասարակությանը խաղաղության նախապատրաստելու համար: «Արդյոք մասնավոր հանդիպումները երկու երկրների ղեկավարների միջև օգնո՞ւմ են հիմնախնդրի կարգավորմանը: Անցյալում էլ եղել են շատ հանդիպումներ: Առայժմ չկան ակնհայտ ազդեցություններ խաղաղ գործընթացի վրա: Եթե մենք դատենք անցյալով, ապա պատասխանը կարող է ակնհայտ լինել՝ ոչ»,-ասաց նա: Այնուհետև վերլուծաբանը մատնանշեց՝ հիմա, սակայն, պայմանները փոխվել են, և դրանք բավականին դինամիկ են: «Այնպես որ, գուցե անցյալի փորձը լավ ցուցիչ չէ ապագա հնարավորությունների համար: Եթե առաջնորդները որոշել են խաղաղությանը հնարավորություն տալ, հանդիպումները կարող էին լինել շատ օգտակար»,-ասաց նա: Անդրադառնալով հարցին, թե ինչպես Ղարաբաղին դարձնել բանակցային գործընթացի մաս, Նեյլ Մաքֆարլեյնը նշեց, որ իհարկե, մասնակցության որոշակի ձևեր խիստ ցանկալի են, քանի որ Ղարաբաղի ղեկավարությունն էլ կարիք մաս դառնալ գործընթացի ճանապարհին: «Ղարաբաղը ներառելը շատ բարդ կլինի, մինչև երկու կողմերը չհամաձայնեն դրան: Կարծում եմ՝ դա դժվար հարց է Ադրբեջանի համար: Բայց ես հասկանում եմ նրանց դիրքորոշումը»,-ասաց նա:

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am