Մարի Իզմիրլյանի անվան մանկատան պատուհանից երեխա է ընկել

Երեկ ՝հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը։Սաներից մեկը՝ 11 տարեկան մի տղա, որ ծանր մտավոր հետամնացություն ունի, ընկել է երկրորդ հարկի պատուհանից։ Երեխային տեղափոխել են «Սուրբ Մարիամ Աստվածածին» հիվանդանոց։ Panorama.am-ի ունեցած այս լուրերը հաստատեցին ոստիկանությունից։ Հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանըհայտնեց, որ երեխան սալջարդեր է ունեցել։Մասնագետները զննել են, լուրջ վնասվածք չի եղել, հետ է ուղարկվել մանկատուն։ Մարի Իզմիրլյանի անվան մանկատունն այժմ տնօրեն չունի։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Պետրոսյանը Panorama.am-ին հայտնեց, որ իրեն դեպքի մասին տեղեկացրել են ժամը 11-ի սահմաններում։ «Ասացին պահարանից երեխան ընկել է։ Դաստիարակը պարապմունքը անելուց է եղել։ Երեխան չիշիկ անել է ուզել, դայակը նստացրել է զուգարանին, դուրս եկել։ Երկու վարկյան է տևել։ Այդ ընթացքում երեխան մոտեցել է պատուհանին»,-ասաց Պետրոսյանը։ Ի դեպ, ոստիկանության ստացած ահազանգի համաձայն երեխան ընկել է զգեստապահարանից։ «Դաստիարակն ասեց, ես այդ պահին խառն էի, ինձ թվաց, որ երեխան պահարանից ընկավ։ Բայց երեխեն պատուհանից է ընկել, սղղալով ընկել է։ Պատուհանի ճաղավանդակը որ ձեռքով սեղմում ես, գնում է առաջ։ Երեխան էլ նվազ, փոքր երեխա է, սղղալով ընկել է, կողքերն են կապտած։ Փառք աստծո, սաղ սալամաթ է, ոչ մի բան չի եղել»,-ասաց տնօրենի ժ/պ-ն։ Հարցին, թե ինչո՞ւ է պատահունը բաց եղել, Պետրոսյանը հակասական պատասխաններ տվեց։ Նախ ասաց՝ օդափոխում էին, տարբեր խմբերում պատուհանները բացում են, ապա հայտարարեց, թե երեխան է բացել։ «Ճաղավանդակները որ կան, մենք բոլոր խմբերում էլ արխային բացում ենք։ Նման դեպք երբեք չի եղել, մեր մտքով չէր անցնի։ Երկու վայրկյան չի տևել։ Գոգը ցածր է, բարձրացել է վրան ու սղղացել պատի վրայով, այն 1.5 մետ բարձրություն ունի»,-նշեց Արմինե Պետրոսյանը՝ ավելացնելով, որ հիմա պատուհանները փակել են ու բռնակները վրայից հանել։ Մանրամասները՝ Panorama.am-ում։

դիտվել է 226 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am