Զրույց Դավոսում, ապա ուղիղ՝ Մոսկվա. Փաշինյան-Ալիև հանդիպման խորքերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես», ֆեյսբուքում հայտնեց Փաշինյանը։ Ուշագրավ մի հանգամանք ևս, մինչ այդ հանդիպումն արդեն Ալիևն «օգտակար» է անվանել Փաշինյանի հետ տեղի ունեցած զրույցները: ԱՊՀ գագաթնաժողովներին Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներն օգտակար էին կողմերի դիրքորոշումների որոշման ու Ղարաբաղի հարցով բանակցությունների ակտիվացման տեսանկյունից, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ria.ru-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ես երբեք չեմ խուսափել հայկական կողմի հետ որևէ մակարդակով հանդիպումներից, որովհետև մենք շահագրգռված ենք հակամարտությունը հնարավորինս շուտ կարգավորելու մեջ», - ասել է նա։ Ալիևը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև դեռևս տեղի չեն ունեցել լիարժեք ձևաչափով բանակցություններ, սակայն արդեն եղել են մի քանի «օգտակար զրույցներ»։ «Որպես այդպիսին հանդիպում չի եղել։ Մենք ունեցել ենք 2 զրույց։ Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, և Սանկտ-Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովի ժամանակ։ Դրանք չի կարելի անվանել լիարժեք հանդիպում, սակայն օգտակար զրույցներ էին, որոնք ուղղված էին կողմերի դիրքորոշումների որոշմանն ու բանակցային գործընթացին նոր ազդակ հաղորդելուն, որն այժմ ակտիվացել է», - ասել է Իլհամ Ալիևը։ Ահա, ևս մի ոչ պաշտոնական հանդիպում Փաշինյանի ու Ալիևի միջև: Կողմերը, այժմ էլ Ալիևը փաստում են, թե այդ հանդիպումները պարզապես զրույցներ են, բանակցություններ չեն: Բայց ինչ են մի քանի ժամ քննարկում արտգործնախարարները, և թեկուզ կարճատև զրույցներում՝ Փաշինյանն ու Ալիևը... Ավելին՝ համանախագահների հայտարարություններից տպավորություն չի ստեղծվում, որ այդ հանդիպումներն ընդամենը զրույցներ են: Միջնորդները կոնկրետ հորդորում են կողմերին՝ իրենց հասարակություններին խաղաղության նախապատրաստել, իսկ դա լուրջ հորդոր է, դա արվում է, երբ առնվազն կա հույս, կա նախադրյալ, որ կողմերը կարող են հասնել համաձայնության: Փաշինյանը Դավոսից հետո մեկնելու է Մոսկվա՝ հունվարի 24-ին: Նա ըստ վարչապետի մամուլի ծառայության, այցելելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայան, որտեղ հանդես կգա ելույթով՝ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ։ Նախատեսվա՞ծ է Փաշինյան-Պուտին առանձին հանդիպում՝ առայժմ պաշտոնապես չի հայտարարվել, սակայն փաստը, որ Փաշինյանն Ալիևի հետ հանդիպումից հետո մեկնում է Ռուսաստան, արդեն նշանակում է, որ չի բացառվում ղարաբաղյան թեմայի շուրջ քննարկումները Փաշինյան-Ալիև հերթական զրույցի առնչությամբ: Թամար Բագրատունի

դիտվել է 68 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am