Փաշինյանի ու Ալիևի յուրօրինակ «ժեստերը» Պուտինին՝ Դավոսից

Ուշագրավ ձևով որոշեցին Փաշինյանն ու Ալիևը խոսել Պուտինի հետ նախադաովսյան իրենց ուղերձներով: «Ցավոք, մեզ մոտ Եվրասիական տնտեսական միության տարածքում գոյություն ունի ավելի քան 60 խոչընդոտ, որոնք թույլ չեն տալիս ինտեգրացիոն գործընթացների նորմալ զարգացումը», երեկ այս մասին Դավոսում, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի համար, որպես ԵԱՏՄ նախագահող երկիր, առաջնահերթությունների մասին: Նա նշել է, որ առաջնահերթություններից մեկը 2019-ին կլինի տարածաշրջանում ընդհանուր տնտեսական հարթակի ձևավորման համար միության երկրների տնտեսական ոլորտում կարգավորումների ընդհանուր մոտեցումը: «Ցավոք, մեզ մոտ ԵԱՏՄ տարածքում գոյություն ունի ավելի քան 60 խոչընդոտ, որոնք թույլ չեն տալիս ինտեգրացիոն գործընթացների նորմալ զարգացումը: Դա կապված է ԵԱՏՄ ներքին կարգավորումների հետ։ Դա էլ մեզ համար առաջնահերթություն կլինի՝ այդ խոչընդոտները հաղթահարելը, որպեսզի ընդհանուր տնտեսական տարածքը իրականություն դառնա»,- ասել է Փաշինյանը։ Այնուհետև, խոսելով «Գազպրոմի» թեմայով՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ «Գազպրոմի» հետ պայմանավորվել են գազի ներքին սակագնի պահպանման վերաբերյալ: «Գազպրոմը» գազ է վաճառում ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիային», ուստի մեր դերը միջնորդավորված է: Սակայն մենք «Գազպրոմ Արմենիայի» հետ պայմանավորվել ենք, որ երկրում գազի գինը չի փոխվի», - ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն յուրօրինակ ձևով է Հայաստանի ղեկավարի կողմից առաջին անգամ Դավոս մեկնելը՝ համեմել Պուտինին ուղերձներ հղելով: Ահա նա որոշել է ցույց տալ Ռուսաստանի հետ Հայաստանի ինտեգրացիոն խնդիրները: Ըստ երևույթին, նա այդպիսով պատասխանում է Պուտինին՝ ցույց տալով, որ Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Դավոսի համաժողովին, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանի համար կորցնում է գրավչությունը և որ Հայաստանն աշխատելու է նաև այլ ուղղություններով: Իսկ ահա Ալիևը Դավոսի համաժողովից առաջ փորձել է Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի կարևորել: Ադրբեջանը ռուսական սպառազինության ամենախոշոր գնորդներից է, որոշ համաձայնագրեր, որ ստորագրվել են վերջին տարիներին, դեռ ընթացքի մեջ են, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանից գնված սպառազինությունը Բաքուն արդեն ստացել է, սակայն մի որոշ մասը դեռ պետք է ստանա։ Ադրբեջանը ակնկալում է, որ համագործակցությունը Ռուսաստանի հետ այս բնագավառում կշարունակվի։ Ալիևը բավական հաճախ է հիշեցնում ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության «պտուղները»: Բաքուն հայտարարել էր, որ վերջին տարիներին Ռուսաստանից գնել է շուրջ հինգ միլիարդ դոլարի սպառազինություն, այս մասին անցած տարի հայտարարել էր Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ «ռազմատեխնիկական ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցությունը խորը ավանդույթներ ունի և աճի միտումներ»։ Ալիևը նորից շեշտել է, որ Բաքուն շահագրգռված է սպառազինության շուրջ ռուս-ադրբեջանական նոր համաձայնագրեր կնքելու մեջ։ Նա այսօր, մասնավորապես, հայտարարել է, թե Մոսկվայի հետ զենքի շուրջ բանակցությունները մշտական գործընթաց են և Բաքուն շահագրգռված է ռուսական նոր սպառազինություն ձեռք բերելու մեջ։ «Համապատասխան կառույցները կպայմանավորվեն նոր գործարքների մանրամասների շուրջ», - ասել է Ալիևը՝ հավելելով, թե Ռուսաստանը այսօր աշխարհում արդիական սպառազինություն արտադրող առաջատար երկրներից է, և Բաքուն, ինչպես Ալիևն է ասում, հնարավորություն ունի ռուսական ցանկացած սպառազինություն ձեռք բերելու։ Ահա, Փաշինյանն ու Ալիևը Դավոսի համաժողովից առաջ յուրօրինակ ժեստեր հղեցին Պուտինին, առաջինը՝ բարդ խնդիրների, երկրորդը՝ համագործակցությունն էլ ավելի խորացնելու մասին հրամայականի մասին բարձրաձայնելով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 132 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am