Պարգևավճարային չտեսությունը և Փաշինյանի օմբուդսմենությունը.Գագիկ Համբարյան

ՀՀ վարչապետի ժնևյան արտահերթ ուղիղ եթերը,որը նվիրված էր պարգևավճարներին ապացույցն է այն բանի,որ մարզերի և գերատեսչությունների բյուջեների տարրական գրպանման դաբռոն հենց վարչապետն է տվել: Այլ կերպ չի կարելի մեկնաբանել նրա շատ վատ ստացված «օմբուդսմենությունը» այդ արարքի նկատմամբ: Պարոն Փաշինյանը պետք է հասկանա,որ այն ինչ ինքն ասում է չի նշանակում,որ ճշմարտության վերջն է: Ո՞վ է նրան ասել,որ պարգևավճարները աշխատավարձի մաս են. Այդպիսի բան չկա: Պարգևավճարները պարտադիր չեն և կարող են չտրամադրվել: Ժողովրդուրն այն անվանում է «13-րդ աշխատավարձ»: Գոնե դա պետք է հուշեր,որ բարոյականությունից ելնելով այդ պարգևավճարը պետք է ստանային նրանք,ովքեր 1 տարի աշխատել են,այլ ոչ թե գյոռմամիշ և չտես որոշ պաշտոնյաների պես,որոնք պարգևատրում են իրենց ու իրենց շրջապատին՝ աշխատելով ընդամենը 3-8 ամիս: Իշխանական զավեշտներից է նաև այն,որ որոշ մարզպետներ կրկնակի պարգևավճարներ են տվել իրենք իրենց և շրջապատին: Երևում է ամանորի սեղանը զարդարելու համար գումարի պակաս են ունեցել: Պարոն Փաշինյանը պարգևավճար տրամադրելը պայմանավորում էր նաև կոռուպցիայի դեմ պայքարով և լավ մասնագետներին պետական համակարգում պահելով,որոնք,իբրև թե ոչ պետական համակարգում աշխատելիս մի քանի միլիոն դրամ են ստացել,իսկ տեղափխվելով մարզպետարաններ կամ պետական հիմնարկներ 600 հազար դրամ են ստանում: Հետաքրքիր է,»ՔՊ»-կան ո՞ր մարզպետներն են ու իրենց կողմից դրամական պարգև ստացած իրենց շրջապատներն են ոչ պետական սեկտորից պետական տեղափոխվել, որ նախկինում ստացել են մի քանի միլիոն դրամ աշխատավարձ: Նախկին գյուղապետը,նախկին ուսուցիչը,թե ո՞վ…Չեմ ասում,որ Փաշինյանի ասած մասնագետներ չեն ներգրավվել պետական համակարգ: Բայց նրանք մի քանիսն են,համոզված եմ: Իսկ եթե գլոբալ…Եթե որոշ պաշտոնյաներ չեն ցանկանում աշխատել պետական համակարգումում,ապա ինչպես ասում են՝»Скатертью дорожка…Свято место пусто не бывает…» Օրինակ,հետաքրքիր է,այդ ինչ մասնագետ է ՊԵԿ նախագահի գործավարուհին,որ Հայաստանի նման երկում նրան վճարվել է 2 մլն. 763 000 դրամ պարգևավճար: Չլինի ՊԵԿ նախագահի գործավարուհին Օքսֆորդի կամ վատագույն դեպքում Լոմոնոսովի անվան համալսարաններն է ավարտել: Հետաքրքիր է,այդ ինչպես է նա պատասխանում հեռախոզանագերին կամ սուրճ մատուցում, որ ՊԵԿ նախագահը նրան պարգևատրել է 5,7 հազար դոլարով…Կամ ՊԵԿ նախագահի խոսնակը, ում «ուվաժաեմի շեֆը» պարգևատրել է 2 մլն 30.000 դրամով: Այդ ինչպիսի՞ հաղորդագրություններ է նա պատրաստում ՊԵկ նախագահի համար, որ ՊԵԿ նախագահը այդպես առատաձեռն է գտնվել նրա հանդեպ: Այս երկու ,  հավանական է,  տիկնանց կողքին ուղղակի «հրեշտակ» է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խորհրդականը,  ով ստացել է ընդամենը 1 մլն 574 000 դրամ:  Երևի լավ խորհուրդներ չի տալիս պատրոնին:  Իսկ այ,  գործավարուհին  և   մամլո խոսնակը տաժանակիր աշխատում են և հայաստանյան պայմաններում «Ջենիֆեր Լոպեսյան» հոնորարներ ստանում: Նույն խայտառակ իրավիճակն  է Երևանի քաղաքապետարանում: Ինչպե՞ս կարելի է իշխանության գալ 2018 թ-ի սեպտեմբերին և նույն թվականի դեկտեմբերին մոտ  մեկ  միլիոն դոլարի պարգևներ վճարել ու ընդդիմանալ   բացահայտել,թե ովքեր են արժանացել պարգևավճարների;  Դե սրանց կողքին մարզպետները և նրանց «քիփիլիկ» շրջապատները հրեշտակներ են երևում: Ավելի լավ կլիներ,  եթե պարոն Փաշինայնը լռեր:  Շատ վատ ստացվեց «պարգևավճարային» օմբուդսմենությունը նրա մոտ… Այո՛,պարգևավճարներ տալով օրենք չի խախտվել:  Բայց մենք միայն օրենքներով չենք շարժվում: Կան չգրված՝բարոյականության նորմեր,որոնք շատ կոպիտ են խախտվել այս պարգևավճարները տրամադրելիս: Նախորդները կորցրեցին իշխանությունը հենց այդ պատճառով:  Գրեթե ամեն ինչ անում էին օրենքով՝  թքած ունենալով բարոյականության նորմերի և մարդկային արժանապատվության վրա: Պատսախանը ստացան 2018 թ-ի գարնանը,  որը,հուսամ, պետք է դաս   լինի նոր իշխանությունների համար: Գագիկ Համբարյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am