Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ ճանաչում է Վենեսուելայի Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոյին որպես Վենեսուելայի նախագահ՝ գործող օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի փոխարեն։Զալկալիանիի հայտարարությունում նշվում է, որ ողջունում են Վենեսուելայի քաղաքացիներին՝ հանուն ազատության եւ ժողովրդավարության իրենց պայքարում զորակցություն հայտնելով: Այնուհետև հավելել. «Վրաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, չի ճանաչում Վենեսուելայում տեղի ունեցած անցյալ տարվա նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք անցել են ոչ ժողովրդավարական մթնոլորտում, անարդար եւ անհավասար պայմաններում»:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն հռչակել է իրեն երկրի ժամանակավոր նախագահ:
«Երդվում եմ, որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, ինձ վրա վերցնել երկրի գործադիր իշխանության բոլոր լիազորությունները՝ վերջ տալու բռնազավթմանը և դավաճանական իշխանությանն ու անցկացնելու արդար ընտրություններ», - Կարակասում բազմահազարանոց հանրահավաքում հայտարարել է Խուան Գուայդոն:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը