Նունե Սարգսյանը շրջայց է կատարել «Բարի տնակ» բարեգործական ժամանակավոր կացարանում

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հունվարի 24-ին լրագրողների ուղեկցությամբ շրջել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության «Բարի տնակ» կառույցում` ծանոթանալով դրա գործունեությանը և հեռանկարներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շինության, որի նպատակներից է նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների միավորմանը, ջեռուցման հարցը լուծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի նվիրատվության արդյունքում: «Առաջին անգամ մուտք գործելով այս բարի տեսքով տնակը` շատ տպավորվեցի: Հուսով եմ, որ կկարողանամ օգնել «Բարի տնակ»-ին իմ ներկայությամբ, այն ամենով, ինչով, հնարավոր է: Վստահ եմ` նախաձեռնությունը հաջող ապագա ունի»,- նշեց Նունե Սարգսյանը: Նրա խոսքով` «Բարի տնակը» լուրջ գործունեություն է իրականացնում: «Հիմա աշխարհում հաշմանդամությունն այլևս թաքնված չէ, և հիվանդ, հաշմանդամ երեխաները չպետք է թաքնվեն, խուսափեն հասարակությունից: Մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ մոտեցումը պետք է փոխենք և համարենք, որ նրանք առողջ են ու մեր մասն են: Պետք է նրանց գրկել, ընդունել: Կարևոր է խնդիրներ ունեցող երեխաներին կրթություն տալ, խնամել, քանի որ նրանք մենակ չեն կարողանա ապրել: Անհրաժեշտ է նրանց որևէ արվեստ կամ արհեստ սովորեցնել: Այդպես նրանց կյանքը կլցվի, նրանք կկարողանան ապրել երկար տարիներ և չմեկուսանալ»,-ընդգծեց Սարգսյանը: Նախագահի տիկինը կարևորեց Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղաշարժման հարմարությունների ստեղծումը: «Մայթերը հարմար չեն, վերելակներ, էսկալատորներ է պետք ավելացնել շինություններում, փողոցներում, անցումներում, որպեսզի նրանք հեշտությամբ շրջեն»,- հավելեց նա: Հանդիպման ավարտին «Բարի տնակ»-ից նրան նվիրեցին երեխաների ձեռքով պատրաստված գունազարդ արկղիկ` նախատեսված թեյի և չրի համար: Այդ իրերը նաև վաճառվում են, և դրանց հասույթից ստացված գումարը տրամադրվում է «Բարի տնակի» կառուցմանը: Սարգսյանը խոստովանեց, որ թեյ, չիր շատ է սիրում և հաճույքով ընդունեց նվերը` խրախուսելով ստեղծագործ աշխատանքը, որը երեխաներին օգնում է չմեկուսանալ: «Բարի մամա» կազմակերպության սոցիալական ծրագրերի ղեկավար Զարուհի Պետրոսյանն ասաց, որ իրենց մոտ բնակվում են սոցիալապես անապահով երեխաներ, որոնք ունեն խնամքի և բուժման կարիք: «Այս պահին «Բարի տնակ» ժամանակավոր կացարանում ապրում է երկու բնակիչ. նրանք դեռ կավելանան: Կամավորական հիմունքներով մեզ մոտ աշխատող մասնագետները, ծանոթանալով և առնչվելով մեզ դիմած մայրերի և երեխաների խնդիրներին, որոշում են, թե նրանք որքան ժամանակ կարող են անցկացնել այստեղ: Մասնագետները հոգեբանական աջակցություն են ցույց տալիս նաև ընտանիքի մյուս անդամներին»,-եզրափակեց նա: «Բարի տնակը» գործում է 2019 թվականի հունվարի 8-ից: «Բարի տնակի» հիմնական նպատակներն են մանկատանը բնակվող երեխաների համար կազմակերպել տարբեր թերապիաներ, ստեղծել ապաստան 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող մանկատան սաների համար, որոնք տեղ չունեն գնալու, կազմակերպել մեկ-երկու շաբաթ տևող դասընթացներ այն մայրերի համար, որոնք պատկերացում չունեն հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքի մասին: Կառույցը միտված է ժամանակավոր ապաստան տրամադրել այն մայրերին, որոնք չեն ցանկանում հրաժարվել իրենց երեխաներից և նրանց հանձնել մանկատուն, սակայն որոշակի ընտանեկան խնդիրների պատճառով հայտնվել են դրսում: «Բարի տնակը» կազմված է երկու շինություններից: Առաջինն արդեն պատրաստ է: Այն ներառում է վերականգնողական թերապիաների սենյակներ, իվենթ-հարթակ և մայրերի ապաստարան այն կանանց համար, ովքեր չեն ուզում լքել իրենց երեխաներին: Սերժ և Անժելա Թանկյանների նվիրատվության շնորհիվ մայիսին պատրաստ կլինի նաև փոքրիկ սրճարանը, խանութը և արտադրամասը:

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am