Թուրքիայում ամեն օր ու ժամ լռեցվում է ազատ խոսքը, ազատ միտքն ու այլակարծությունը. Նաիրա Զոհրաբյան

ՁԵՌՔԵՐԴ ՀԵՌՈՒ ԳԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՑ. ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացից, պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել եւ թույլ չտալ, որ թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին։ «Միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակները անցել են եւ «թյուրքականությունը» վիրավորելու կեղծ մեղադրանքներով Թուրքիայում լռեցվում է ազատ խոսքը»,- հայտարարել է Զոհրաբյանը։ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասել է՝ Հարգելի գործընկերներ, Ես այսօր ուզում եմ բողոքի իմ ձայնը բարձրացնել Թուրքիայում քաղաքական գործիչների, պատգամավորների հանդեպ սկսված վհուկների աննախադեպ որսի կապակցությամբ, որոնց թվում ՝ Լեյլա Գյուվենի Էրթուգլու Քուրքչուի, Սելահաթին Դեմիտրասի դեմ: Թուրքիայում Դիարբեքիր քաղաքի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ 8 պատգամավորի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, որոնց թվում է նաեւ հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։ Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ստացվել նաեւ Թուրքիայի նախագահի նստավայրից։ Հերթական անգամ գործի է դրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածը, որով այդ երկրում լռեցնում եւ բանտերն են նետում այլախոհներին, լրագրողներին, ընդդիմախոսներին։ Այս խայտառակ հոդվածով ժամանակին քրեական գործ հարուցվեց թուրքահայ հայտնի մտավորական եւ լրագրող Հրանտ Դինքի հանդեպ, ով սպանվեց միայն նրա համար, որ հայ էր։ «Թյուրքականությունը վիրավորելու» անհեթեթ հոդվածով նաեւ բազմաթիվ թուրք մտավորականների հանդեպ են հարուցվել կեղծ քրեական գործեր։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, Եվրոպական խորհրդարանն ու մեր Վեհաժողովը բազմաթիվ անգամներ անդրադարձել են միջնադարյան ինկվիզիցիային բնորոշ այդ հոդվածին, սակայն թուրքական քաղաքական էլիտան մնաց անդրդվելի։ Եւ, հարգելի գործընկերներ, ի՞նչ է ասել Գարո Փայլանը, որ Էրդողանն ու թուրքական արդարադատությունը ընկալել են որպես թուրք ազգությանը վիրավորանք։ Իսկ Գարո Փայլանն ընդամենը ներկայացրել է Դիարբեքիր քաղաքում տիրող իրավիճակն ու ասել՝ «Դիարբեքիրի ամեն անկյունում կարելի է զրահատեխնիկա եւ ջրցան մեքենաներ տեսնել, ինչը հիշեցնում է Հիտլերի եւ Մուսոլինիի ժամանակները»։ Ընդամենը սա։ Հիմա, հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք ասել, փաստի պարզ արձանագրումը ինչպե՞ս կարող է նսեմացնել թուրք ազգին եւ Թուրքիային։ Բայց, պարզվում է, Էրդողանը որոշել է, որ թուրք ազգն ու համայն Թուրքիան Փայլանի այս նախադասությունից մեծապես նվաստացած ու անարգված են եւ պահանջում է պատգամավորին զրկել անձեռնմխելիությունից։ Հարգելի գործընկերներ, 21-դարում, երբ թվում էր, թե միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակները անցել են, մենք տեսնում ենք, թե ինչպես են Թուրքիայում փորձում լռեցնել ազատ խոսքն ու ազատ միտքը։ Թուրքիան ԵԽ անդամ է եւ ես դիմում եմ, ես խնդրում եմ, ոչ, ես պահանջում եմ մեր Վեհաժողովից թույլ չտալ, որ Գարո Փայլանի և մնացյալ քաղաքական գործիչների հանդեպ տեղի ունենան հակաիրավական գործողություններ եւ պահանջել Թուրքիայից հրաժարվել խայտառակ 301 հոդվածից, որով Թուրքիայում ամեն օր ու ժամ լռեցվում է ազատ խոսքը, ազատ միտքն ու այլակարծությունը։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am