Իշխանությունը նախապատրաստվում է փակել անցանկալի լրատվամիջոցները.Վահան Իշխանյան

Իմ քայլը դաշինքի պատգամավոր Վահագն Թևոսյանը հայտարարում է. «ապատեղեկատվությունը պետք է պատժվի: Խստագույնս պատժվի: Ապատեղեկատվությունն արդեն դառնում է ազգային անվտանգության խնդիր»: Սա Նիկոլ Փաշինյանի օգոստոսյան հանձնարարականի կատարումն է, հիշենք Վարչապետի խոսքը օգոստոսի 17֊ի հանրահավաքում՝ խոսելուց առաջ մտածեք, թե չէ ձեզնով կզբաղվի ԱԱԾ֊ն։ Այսպիսով, ապատեղեկատվություն տարածելու իրավունք ունեն միայն իշխանության աջակից լրատվամիջոցները՝ «Հայկական ժամանակ», որ հենց վերջրս ապատեղեկատվություն տարածեց, թե Արցախում միասեռականի են ծեծել, Հանրային հեռուստատեսությունը, որ երկու օր առաջ մի ժամից ավել ապատեղեկատվություն էր տարածում հեռարձակելով Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» պրոպագադիստական հոլովակը( որում տեղ գտած կեղծիքների մասին տես inknagir.org֊ում «Մարտի մեկի գործը. հին կինոն քննչական փաթեթավորմամբ կամ Հայաստանի կորսված լրագրությունը», այդ կեղծիքներից մեկը խնդրեմ՝ իբր ոստիկաններից մեկը ինքն իրեն սպանել է, մյուսին էլ ոստիկաններն են սպանել), և ամենակարևորը՝ ամենագլխավոր ապատեղակատվություն տարածողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է որ մեկ հայտարարում է թե դատարանների վրա այլևս ճնշում չկա, մեկ էլ պարզվում է որ բանուգործ թողած դատարան ճնշելով է զբաղված, վերջին ապատեղկատվությունը՝ թե Բոլտոնի հետ հեռախոսազրույցում տարածաշրջանին վերաբերող հարցեր են քննարկել և իբր Արցախի հարցին չեն անդրադարձել, կարծես հպարտ քաղաքացիները այնքան էշ են, որ կկարծեն թե Արցախը ոչ թե տարածաշրջանում է, այլ Չուկոտկայում։ Եվ ընդհանարպես Փաշինյանի ելույթների մեծ մասն ապատեղեկատվություն է՝ սկսած հեղափոխության առաջին օրերից երբ սիրո ու հանդուրժողականության կոչը պարզվեց ապատեղեկատվություն էր՝ երկիրը սևերի ու սպիտակների բաժանելուց հետո։ Թևոսյանի խոսքում, ոչ մի նորություն չկա, բռնապետությունը սկսում է հենց սկզբունքից որ էն ինչ կարելի է յուրայիններին, արգելվում է հակառակորդներին։ Բայց մի նորություն կա. նոր իշխանություններին լեգիտիմությունը իրավունք է տվել ցինիկաբար ասել այն, ինչ նախկինները ամաչում էին ասել։ Գրել է Վահան Իշխանյանը

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am