Փաստաբանները վճռական են տրամադրված. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել է. «ՀՀ ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվել: Նախագծի հիշյալ փոփոխությունն անընդունելի է հետևյալ երեք տեսակետից՝

1. ԴԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ - Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացու որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: Փաստաբաններին ԱԱՀ-ով հարկելու դեպքում, 20 տոկոսով թանկանալու են փաստաբանական ծառայությունները, ինչը բնականաբար կարող է սահմանափակել քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը (հետևաբար դատական իրավունքի մատչելիությունը): Որպես հետևանք, կրուկ կավելանա հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը, ինչը պետությանը կկանգնեցնի նոր ծախսերի առաջ: 2. ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ - Շրջանառության հարկի ռեժիմը, որով գործում են փաստաբանների մոտ 95 տոկոսը, պարզեցված է բոլոր առումներով: ԱԱՀ ռեժիմի դեպքում, փաստաբանները ստիպված են լինելու հատուկ մասնագետների ծառայություններից օգտվել, ժամանակ ծախսել բարդ հաշվապահական ձևակերպումների վրա և հայտնվել հարկային մարմնի առավել խիստ վերահսկողության ներքո, ինչը վերջին իրադարձությունների ֆոնի վրա, կարող է ազդել փաստաբանի անկախության վրա: 3. ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՄԱՐ ԹԱՆԿԱՑՈՒՄ- Աուդիտորական գործունեության հետ փաստաբանական գործունեության համեմատումը տեղին չէ, քանի որ աուդիտորական կազմակերպությունների հաճախորդները միայն տնտեսավարող սուբյեկտներն են, որոց մեծ մասը կարող է ծառայության համար վճարած ԱԱՀ գումարը հետագայում հաշվանցել («ստանալ փոխհատուցում»), մինչդեռ փաստաբանների վստահորդների մոտ 90 տոկոսը ֆիզիկական անձինք են, որոնք իրենց վճարած ԱԱՀ գումարը չեն կարողանալու հետագայում հաշվանցել կամ փոխհատուցում ստանալ: Արդյունքում, քաղաքացիները թանկ են վճարելու: Այս հարցով փաստաբանները վճռական են տրամադրված: Ցավոք, տպավորությունն արդեն համոզմունք է դառնում, որ կառավարությունն ամեն ինչ անում է հասարակությանը գրգռելու համար»:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am