Թուրքիան երբևիցե չի թաքցրել Արցախի առնչությամբ իր նպատակները. Բաբայան

Թուրքիան մշտապես պանթյուրքիզմի գաղափարախոսություն և հայատյացության քաղաքականություն է իրականացնում, ինչը ոչ ոքի համար նորություն չէ։ Այդ երկիրը, եղբայրակից Ադրբեջանի նման, երբևիցե չի թաքցրել Արցախի հարցի առնչությամբ իր նպատակները։ Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի այսօրվա այն հայտարարությանը, որ Արցախի կորուստը ևս մեկ դաս էր նաև Թուրքիայի համար։ «Մենք ասում ենք, որ հակամարտ կողմերի ներկայացուցիչների հանդիպումները դրական են, նպաստում են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։ Ողջունել ենք Փաշինյան-Ալիև՝ Դավոսում օրերս կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Սահմանին, իրոք, խախտումների թիվը կտրուկ նվազել է, բայց միաժամանակ, իրավիճակը դրանով չպետք է չափենք»,- ասաց Դավիթ Բաբայանը։ Վերջինս հիշեցրեց, որ 2018 թվականին Ադրբեջանում իրականացված մի շարք զորավարժություններում զգալի է եղել թուրքական զինուժի ներկայությունը, այդ թվում՝ տանկերի և ռազմական օդուժի տեսքով։ «Երկու երկրները չէին թաքցնում, որ զորավարժությունների հիմնական թիրախն Արցախն է, հետևաբար չպետք է մոռանանք, որ Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս որպես մեկ ընդհանուր աշխարհաքաղաքական ուժ։ Այդ երկու երկրները հայկական պետականությունը դիտարկում են որպես իրենց գլխավոր թշնամի։ Մենք մեր հերթին հնարավորություն ունենք պայքարել դրա դեմ՝ չկորցնելով զգոնությունը՝ լինելով միասնական ու համախմբված։ Պետք է ունենանք հզոր բանակ և վարենք հավասարակշռված քաղաքականություն՝ չեզոքացնելու թուրք-ադրբեջանական գործոնը», - նշեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը՝ համոզմունք հայտնելով, որ առաջին հարմար առիթին Թուրքիան չի ընկրկի հատելու Հայաստանի սահմանը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ այսօր հիշատակել է Արցախը՝ նշելով, որ «դրա կորուստը ևս մեկ դաս էր նաև Թուրքիայի համար»՝ անցյալի սխալները չկրկնելու և քաղաքական, տնտեսական ու ռազմական հզորությունը զարգացնելու համար:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am