Արտակարգ դեպք Երևանում. հիվանդանոցի բակում տղամարդը բենզինով փորձել է ինքնահրկիզվել. նկարներ

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների բժշկագիտական կենտրոնի բակում մի տղամարդ բենզին է լցրել իր վրա ու սպառնում է ինքնահրկիզվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնի խումբը՝ օպերատիվ խմբի պետ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ ։ Ժամանել են նաև ԱԻն ՓԾ հոգեբանական կենտրոնի խումբը՝ ԱԻՆ հոգեբան Հասմիկ Ղուշչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Աջափնյակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ բաժնի պետ Ահարոն Գևորգյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարար հոգեբանին, իսկ հետո արդեն նշված կենտրոնի գլխավոր բժշկին հաջողվեց բանակցությունների արդյունքում կանխել այդ տղամարդու ինքնասպանությունը և նա տեղափոխվեց նշված բժշկական կենտրոնի հիվանդասենյակ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում այնտեղ հավաքված քաղաքացիներն ասում էին. «Տղամարդը, ով կլինի 50-55 տարեկան, օրեր առաջ եկել է նշված բժշկական կենտրոն՝ բուժում ստանալու նպատակով, սակայն նրան հայտնել են, որ պետպատվերի շրջանակում բուժում ստանալու համար նա պետք է տեղեկանքներ ներկայացնի, որից հետո նա գնացել է առողջապահության նախարարություն, որտեղից նրան ուղարկել են Երևանի քաղաքապետարան, Երևանի քաղաքապետարանից էլ նրան պատասխանել են, որ նա կարող է դիմել մի քանի օրից, սակայն, քանի որ ցավերը նրա մոտ ուժեղացել են, նա այսօր իր վարած տաքսի ավտոմեքենայով եկել է նշված կենտրոն ու փորձել է իր վրա բենզին լցնելով՝ փորձել է ինքնահրկիզվել։ Փրկարար հոգեբանի Հ. Ղուշչյանին հաջողվեց ճիշտ հոգեբանական զրույց անցկացնել նրա հետ ու հիմա հիվանդանոցի գլխավոր բժշկի միջամտության արդյունքում տղամարդը բուժում է ստանում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գլխավոր բժշկի հետ զրույց է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա միջամտության արդյունքում է, որ համաձայնվել են քաղաքացուն հրատապ անվճար բուժեն։ Հիվանդանոցի մոտ հավաքվածները նաև իրենց շնորհակալությունն էին հայտնում փրկարարներին, փրկարար հոգեբանին, առողջապահության նախարարին ու գլխավոր բժշկին՝ ասելով. «Այս նույն բանը կարող էր անել Երևանի քաղաքապետարանը, եթե քաղաքացուն չասեին՝ գնա, մի քանի օրից կգաս»։ Այս պահին հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

դիտվել է 289 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am