Այս բառից զզվում եմ. Արթուր Մեսչյան

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով գերատեսչություններում աղմուկ բարձրացրած պարգևավճարներին՝ խոստովանեց, որ տեղյակ չէ, թե քաղաքապետարանից իր հաշվեհամարին որքան գումար են փոխանցել, սակայն լավ գիտի, թե տվյալ գումարն ինչ է արել։ «Թե ինչ եմ արել այդ գումարը՝ ձեզ չեմ ասի, այսինքն, թե ինչով եմ զբաղվում իմ կյանքում, չնայած այս բառից զզվում եմ՝ բարեգործություն, այս մասին չեմ խոսում։ Ինչպես ասում են, այդ գումարն ինչպես եկավ, այնպես էլ գնաց։ Երբևէ չեմ ասել, բայց պետք է ասեմ՝ այդ գումարը, որը փոխանցել էին իմ հաշվեհամարին, չի նշանակում, որ իմ մեկ սենյականոց բնակարանից տեղափոխվեց չորս սենյականոց բնակարան, 1994 թվականի մեքենան դարձավ «Մերսեդես բենց» մակնիշի, և այլն։ Ես ասում եմ, որ Երևանում պետք է մաքսիմում քիչ տեղ զբաղեցնեմ՝ մեքենայով, բնակարանով և ամեն ինչով։ Այսինքն՝ գիտեմ՝ ինչ եմ արել այդ գումարը և գիշերը հանգիստ քնում եմ։ Որպես ՀՀ «թասիբ» ունեցող քաղաքացի՝ միայն մի բան կարող եմ ասել, որ այդ գումարը, որը ստացել եմ, ինձ համար որևէ բարոյական բեռ չեղավ»,- ասաց Մեսչյանը։ Ըստ նրա՝ հեղափոխությունից հետո կատարվել է ու կատարվում է մեծ ծավալի աշխատանք, ու աշխատակիցները մինչև ուշ գիշեր աշխատում են։ «Հիմա եթե հնարավորություն կա 13-րդ աշխատավարձի պես (չգիտեմ անունը ինչ է՝ 13, 14, 16, դա նշանակություն չունի) Նոր տարվա շեմին էտ մարդկանց իսկապես նվիրյալ աշխատանքի համար, քանի որ աշխատավարձերը բավականին համեստ են, էտ մարդիկ ստանան որոշակի գումար, դրա մեջ ինչ-որ վատ բան կա՞։ Ես կարծում եմ, կներեք, որ ոչ», – ասաց Մեսչյանը։

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am