«Ֆեյք նյուզից» առաջ և դրա հետ սերտ կապի մեջ գտնվող մեկ այլ կարևոր խնդիր կա. Արփինե Հովհաննիսյան

«Ճշմարտության» պարտականություն սահմանելով՝ ստեղծվում է հզոր զենք լրագրողական գործունեությունը վերահսկելու համար՝ թույլատրելով պետական պաշտոնյաներին որոշել, թե որն է ճշմարտությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը: «Ապատեղեկատվությունը կամ ինչպես այլ կերպ ասում են ֆեյք լուրերը ներկայումս գլոբալ մարտահրավեր է։ Սա խնդիր է, որի մասին բարձրաձայնվում է շատ, որի մասին հայտարարություններով հանդես են գալիս միջազգային տարբեր կառույցները։ Սակայն, երբ խոսվում է ապատեղեկատվության դեմ անխնա պայքարի մասին, միշտ պետք է մտքում պահել այն, որ շատ հաճախ ԶԼՄ-ների գործունեությունը ապատեղակատվություն որակելով, տարբեր պետությունների դեմոկրատական արժեքներից հեռու գտնվող ղեկավարները ( այդ թվում՝ վերջերս կիրթ համարվող) բացեիբաց հարձակվում են մեդիայի վրա՝ խիստ հսկողություն իրականացնելով դրանց գործունեության նկատմամբ։ «Ճշմարտության» պարտականություն սահմանելով՝ ստեղծվում է հզոր զենք լրագրողական գործունեությունը վերահսկելու համար՝ թույլատրելով պետական պաշտոնյաներին որոշել, թե որն է ճշմարտությունը, լռեցնել այն կարծիքները, որոնք այդքան էլ ձեռնտու կամ հարմար չեն։ Ապատեղեկատվության պայքարի դեմ օրենքները կարող են դառնալ այն գործիքները, որոնք լրագրողներին եւ մարդու իրավունքների պաշտպաններին ուղարկում են բանտեր միայն նրա համար, որ ինչ-որ ժամանակ ոչ ճշմարիտ գնահատական են տվել կառավարության գործունեության վերաբերյալ։  Հենց այս վտանգների գիտակցումն է, որ զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրները թեեւ շատ ակտիվորեն քննարկում են այս թեման եւ փնտրում իրավական կարգավորումներ, սակայն դեռեւս չեն շտապում ընդունել օրենքներ, քանի որ իրական ժողովրդավարություններում մի արժեքի պահպանությունը չի զոհվում մեկ այլ արժեքի պահպանությանը, որովհետեւ կա գիտակցում, որ չի կարելի մտնել գրաքննության վտանգավոր դաշտ մի երեւույթի դեմ պայքարելու համար, որը լրիվ ընկալված չէ։ Բացի այդ ինչպե՞ս եք պայքարելու տարբեր ինտերնետային հավելվածների ալիքներով (տելեգրամ եւ այլ) տարածվող տեղեկատվության դեմ։ Թե պայքարի թիրախը վերարտադողն է լինելու ՝ ի դեմս ԶԼՄ-ի։

Հ.Գ. Հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակով է Հայաստանում արվելու ապատեղեկատվության դեմ պայքարը, որտեղ երկրի վարչապետը լրատվությունը համարում է լիովին ազատ, թեեւ նրա հետ համաձայն չեն լրագրողների մի ստվար զանգված։ Հ.Գ. «Ֆեյք նյուզից» առաջ եւ դրա հետ սերտ կապի մեջ գտնվող մեկ այլ կարեւոր խնդիր կա՝ մարդու արժանապատվության դեմ ուղղված վիրավորանքից եւ զրպարտությունից պաշտպանությունը եւ պետության պարտականությունը։ Այս մասին քննարկում չե՞ք ուզում ունենալ թե խանգարում են միայն անցանկալի լուրերը: Այս ամենի մասին առաջիկայում կներկայացնեմ տարիների ընթացքում կատարած գիտական եւ գործնական ուսումնասիրությանս արդյունքները»,-գրել է Հովհաննիսյանը։

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am