Գործատուները պետք է քվոտաներով աշխատանքի տեղավորեն հաշմանդամ քաղաքացիներին. Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում Միքայել Մելքումյանը` Եվրոպական պահպանողականների խմբի անունից խոսել է աշխատանքային խտրականության ժամանակակից հիմնախնդիրների մասին: Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը. «Հարգելի նախագահ, Հարգելի գործընկերներ, Հաշմանդամություն ունեցեղ մեր համաքաղաքացիների խնդիրները մեր եւ մեր ամբողջ հասարակության խնդիրներն են: Այն երկրներում, որտեղ առավել ամբողջական են լուծվում նրանց խնդիրներն, այնտեղ էլ ավելի մեղմ են հասարակական եւ սոցիալական լարվածությունները, հասրակությունն ավելի առողջ է: Միաժամանակ ակնհայտ է, որ իշխանությունները պետք է օրենքով սահմանված պարտավորություններ ստանձնեն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, առողջապահական եւ աշխատանքային համարժեք պայմանների ապահովման համար: Հե՞շտ գործ է, արդյոք, դա, թե ոչ: Կարծում եմ հեշտ չէ, բայց անպայման դրանց լուծումները պետք է գտնել: Աշխարհի տարբեր երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց տեսակարար կշիռը կարող է տատանվել 6-7% -ից մինչեւ 14-15% կախված, թե ինչ մեթոդաբանությամբ եւ գործիքակազմով են գնահատում հաշմանդամությունը եւ կամ անձանց կարողությունների սահմանափակությունը: Մեկ բան ակնհայտ է , որ այս ոլորտում ունենք երկու կարեւորագույն կետերի արձանագրում, նախ աբիլիտիզացիա, այսինքն այն, որ հիմնական հաշմանդամություն ձեռք բերման պահին նախ պետությունն արագ արձագանքի, եւ երկրորդ ամեն ինչ անի, որպեսզի հաղթահարվի հաշմանդամությունը: Ինչո՞ւ, որովհետեւ նախ թանկ է յուրաքանչյուր քաղաքացու ճակատագիրը, եւ երկրորդ հետագայում պետությունը վճարելու է տասնապատիկ ավելի սահմանփակ կարողություններով մարդկանց ինտեգրելու հասարակություն: Երկրորդ խնդիրն այն է, որ արդեն իսկ անձը հստակ սահմանափակ կարողություններով է, ապա գալիս է ռեաբիլիտացիա, այսինքն մարդու համար՝ պայմաններ են ձեւավորվում աշխատանքով եւ այլ անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար: Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերի հարցը առաջարկվում է լուծել համապատասխան հարկային արտոնություններով: Արդեն իսկ օրենքով գործատուները պետք է համապատասխան քվոտաներով աշխատանքի տեղավորեն մեր համաքաղաքացիներին եւ ստեղծեն հստակ աշխատանքային պայմաններ նրանց համար: Պետք է լինի կոմպռոմիս պետության, ձեռնարկատերերի եւ հաշմանդամություն ունեցող անձանց միջեւ: Այս իրավիճակում մի կողմից պետության հոգսը կթեթեւանա, մյուս կողմից մարդիկ իրենց լիարժեք ինտեգրված կզգան հասարակությունում, եւ երկրորդ ակնհայտ է, որ սահմանափակ կարողություններով մարդն անելու է անհնարինը՝ պահպանելու աշխատատեղը լավ աշխատելու միջոցով: Մենք բոլորս հստակ պետք է մեկ բան արձանագրենք. մարդու կյանքի հիմնական իմաստը երջանիկ լինելն է, իսկ երջանիկ պետք է լինեն բոլորը՝ անկախ իրենց գույքային, կրթական եւ այլ ցենզերից: Երբ որ մենք ժամանակակից աշխարհում ականատես ենք լինում տարբեր միգրացիոն երեւույթների, զարմանում ենք, թե ինչու± են մարդիկ լքում իրենց օթեւանները: Դա հիմնականում լինում է այն դեպքում, երբ սոցիալական խնդիրներին զուգահեռ առկա է մեկ այլ կարեւոր եւ բարդ խնդիր՝ դա արդարության դեֆիցիտն է: Մարդիկ հիմնականում ուզում են ապրել իրենց հայրենիքում. դա անժխտելի ցանկություն է, եթե նրանք լքում են ուրեմն ստիպված են: Եկեք օգնենք մարդկանց վերադառնալ իրենց հայրենիք, որովհետեւ ցավոք սրտի ես նայել եմ նաեւ հաշմանդամ աձանց միգրացիայի ցուցանիշները, դրանք վերջին 10 տարում կտրուկ ավելացել են:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am