Փաշինյանի հերթական մեգասուտը պայթեց. տեսախցիկները Սաշիկինը չէին

168 ժամը գրում է. «Այս դահլիճում գտնվողների 99 տոկոսը, չեմ ուզում ասեմ՝ 100 տոկոսը, որպեսզի դահլիճում գտնվող ներկաների համար մեկ տոկոս ալիբի ապահովեմ, 99,9 տոկոսը համոզված է, որ արագաչափերի ընկերության հետևում կանգնած է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: Ասում եք` ո՞ւր ա գնում գումարները, ո՞ւր ա գնում, Սերժ Սարգսյանի ընտանիքին է գնում: Նախկինում հանրային գիտակցության մեջ Սերժ Սարգսյանի եղբայրը ընկալվում էր՝ որպես սրա-նրա բիզնեսների մեջ փայ մտնող, հիմա ինքը փաստացի յուրաքանչյուր վարորդի ընտանեկան բյուջեի մեջ փայ ա մտնում….»։ Այս խոսքերը ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտաբերել է 2014թ. մարտի 24-ին Ազգային ժողովում, երբ դեռ ԱԺ ՀԱԿ խմբակցության ընդդիմադիր պատգամավոր էր, և կրկնել է իր պատգամավորության հետագա բոլոր տարիներին, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար եղած ժամանակ, Գյումրիից Երևան քայլելիս՝ զուգահեռաբար կպչուն թերթիկներով և հնարավոր ամեն ինչով փակելով արագաչափերը, ինչպես նաև, երբ ընդդիմադիր շարժման առաջնորդ էր ու մարդկանց նաև այդ տարբերակով էր փողոց դուրս բերում։  «Նամակ ստացա այսօր, նրաբեղ թիթեռի քաշի, բացեցի. սիրածս չէր. վճարիր 5000, Սաշիկ։ Սերդեչնի պրիվետ ատ Հարութինա Զիմզիմովա»,- Գյումրիից Երևան քայլերթի ժամանակ արտասանում էր Նիկոլ Փաշինյանը և ճանապարհին պատահած արագաչափերի վրա փակցնում կպչուն թերթիկներ… Ինչ խոսք, որպես քաղտեխնոլոգիա՝ կատարյալ տարբերակ էր ընտրված՝ մարդկանց կեղծ տեղեկատվություն հրամցնելով՝ կրքերը բորբոքելու և փողոց հանելու համար, սակայն իշխանության գալով՝ ակնհայտ դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առհասարակ ցանկություն չունի տեր կանգնել իր իսկ խոսքերին ու վերացնել արագաչափերն ու հատկապես կարմիր գծերը։  Ժողովրդի գիտակից, դատող հատվածին մնում էր միայն կռահել, թե ո՞վ է «մեր օրերի Սաշիկը», և ո՞ւմ գրպանում են հանգրվանում ներկայիս տույժ-տուգանքները։ Ընտրողների համար, քանի որ դեռ ԱԺ արտահերթ ընտրություններ կային առջևում, հայտարարվեց տուգանքների համաներում, մարդիկ ուրախացան, որ «ջրվեցին» կուտակված տուգանքները, իսկ պարտաճանաչ մուծող զանգվածը մնաց ձեռնունայն։ Թե ինչ ճանապարհատրանսպորտային վիճակագրություն ունենք մենք հիմա այժմ, այնքան էլ կարևոր չէ, քանի որ յուրաքանչյուրս էլ ամեն օր մեր ճանապարհներին տեսնում ու զգում ենք այդ համաներման ողջ «փայլը»։  Բայց սա դեռ ամենը չէ։ «Սաշիկ Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել». ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր «– Պարոն Խաչատրյան, նախկին ընդդիմությունը հայտարարում էր, որ արագաչափերի բիզնեսը պատկանում է Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին: Դա ճի՞շտ էր: – Ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց, դեռևս 2013 թվականից: Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը և որևէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը, և այդ գործառույթը իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ: – Այսինքն, հերքո՞ւմ եք հայտարարությունները, թե Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի այդ ամենին: – Այո»։ Վերոբերյալը մի հատված էր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր դարձած, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի երեկվա հարցազրույցից։ Փաստորեն՝ Փաշինյանի կուսակցության պատգամավոր նախկին պաշտոնյան հայտարարում է՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը, արագաչափերի բիզնես չի ունեցել:  Մեկնաբանելու բան չկա. պարզապես արձանագրենք, որ ՀՀ շարքային քաղաքացի, լրագրող, խմբագիր, պատգամավոր, խմբակցության ղեկավար, ընդդիմադիր շարժման առաջնորդ, իսկ այսօր արդեն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ խաբել է իր ընտրողին, ՀՀ շարքային քաղաքացուն, ապա նրան սին խոստումներ տվել ու կրկին խաբել։ Մանիպուլյացիան աշխատել է լիովին, բայց ՀՀ շարքային ընտրողը խնդիր ունի՝ հասկանալու, որ ինքն ընդամենը գործիք է եղել Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու համար։

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am