Կառավարությունը հաստատեց.Կհատկացվի 37,7 մլրդ դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 24-ի նիստում հաստատեց ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը, 2019 թվականի ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահմանելու և 2019 թվականին ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը: Հարցը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված է, որ ՀՀ կառավարությունն է սահմանում պետական նպաստների չափերը, իսկ 13-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված է, որ յուրաքանչյուր տարի պետք է սահմանվեն ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի անապահովության սահմանային միավորը: «Նախագծով առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի բազային մասի, երեխաներին տրվող հավելումների, հրատապ oգնությունների, սոցիալական նպաստի չափերն առանց նշելու 2019թ., դրանք նույնն են մնում, իսկ ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի և հրատապ oգնությունների վճարման համար նախատեuված ֆինանuական միջոցների չափերն ըuտ uոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)` հատկացումները նախատեսվում են հաշվի առնելով Հայաuտանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի և հրատապ oգնությունների համար հատկացված միջոցները (նորմը սահմանված է ՀՀ կառավարության 30.01.2014թ. N145-Ն որոշման 8-րդ հավելվածի 3-րդ կետով)»,- ասաց նախարարը: Նա տեղեկացրեց, որ 2019 թվականին նպաստառու ընտանիքների միջին ամսական թիվը կազմում է 99 900, որից սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը 26 799 է, իսկ երեխա ունեցող ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը 73 101 է: 2019 թվականի համար 37,7 մլրդ դրամի նպաստ է նախատեսվել: Մասնավորապես, սահմանվել է, որ 2019 թվականին ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր է: Ընտանեկան նպաստի բազային մասը 18 000 դրամ է: Յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 5500 դրամ է: Չորu և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ է: Բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 6000 դրամ է: Բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 7000 դրամ է: Ինչ վերաբերում է միանվագ հրատապ oգնությունների չափերին, ապա երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ է, երեխայի` առաջին դաuարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ, ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ, եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը` 18000 դրամ:

 

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am