Նիկոլ Փաշինյանը կանգնեց պարգեւավճարասեր մարզպետների կողքին

Երբ հայտնի դարձավ, որ մարզպետներն իրենց եւ իրենց թիմակիցներին պարգեւատրել են բավական մեծ գումարով, երբ հայտնի դարձավ, որ այդ նույնն արվել է Երեւանունում եւ ՊԵԿ-ում, արդեն անհամեմատ ավելի մեծ գումարներով, շատերը 1930-ականների ոգով սկսեցին հայտարարել, թե Նիկոլն այդ ամենի մասին տեղյակ չի եղել, իսկ հենց իմանա դրանց հարցերը կլուծի: Ավելին, անգամ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում գրում էին, թե բա արի հասի, թե չէ մարզպետները բյուջեն թալանում են: Նիկոլ Փաշինյանը արձագանքեց պարգեւատրումների մասին լուրերին եւ ընթացող քննարկումներին: Նրա ասածը ոչնչով չտարբերվեց նրանից, ինչ ասել էին Մակունցը, Լենան Նազարյան, Ավինյանը եւ մյուսները: «Մենք խոսում ենք մարզպետների մասին. իսկ մենք հաշվե՞լ ենք, թե ամեն օր ամեն մարզպետարան քանի քաղաքացի է մտնում տարբեր պրոբլեմներով՝ սոցիալական, առողջապահական եւ այլն: Իհարկե, մարզպետները նաեւ որոշակի պետական ֆոնդ ունեն քաղաքացիներին օգնելու, բայց եթե նրանք բոլոր քաղաքացիներին ընդառաջեն, երկու օրում այդ ֆոնդերը կարող են ամբողջությամբ սպառել: Ես գիտեմ, որ շատ դեպքերում մարզպետները ստիպված են իրենց գրպանից վճարել, քանի որ հնարավոր չէ ամեն անգամ մարդկանց մերժել: Եթե այդ պարգեւավճարները բաժանում ենք, ամսական գալիս է 50 հազար դրամի աշխատավարձի հավելում: Դա մե՞ծ պրոբլեմ է: Եթե որոշել ենք, որ պետական համակարգի աշխատողներին աշխատավարձ չենք տալիս, եկեք չտանք»,- ասել Փաշինյանը: Հիմա սպասենք, թե Փաշինյանը, երբ է օրերի թվի վրա բաժանելու ՊԵԿ-ի պարգեւավճարները կամ ինչպես է արդարացնելու Կարգին Հայկոյին, որը համառորեն չի ցանկանում ասել, թե ում որքան պարգեւավճար է հատկացրել: Իսկ այս պատմության ամենակարեւոր կետերից մեկն այն է, որ արդեն շատերը հասկացան՝ Նիկոլ Փաշինյանը չէր կարող տեղյակ չլիներ այս պարգեւատրումներից եւ մեզ համար նոր Ստալին չեն կերտի, ասելով, թե բա Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ են անում նախարարներն ու մարզպետները:   Top-News.am 

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am