Կարծում եմ՝ Փաշինյանը կրկնակի հաճույքով է ստացել այդ պարգևավճարները. Շարմազանով

«Ես չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանն է, որ նախկին պատգամավորներին պետք է բացատրի կամ ներկայացնի, թե ինչն է օրինական և ինչը՝ ոչ: Նախկին պատգամավորները շատ լավ գիտեն, որ 13-րդ աշխատավարձը օրինական է և ինչքան նախկին պատգամավորներն են հաճույքով ստացել այդ 13-րդ աշխատավարձը, կրկնակի հաճույքով էլ Փաշինյանն է ստացել այդ պարգևավճարները՝ որպես 13-րդ աշխատավարձ»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ելույթին, թե ԱԺ նախկին պատգամավորները նույնպես դեկտեմբերին, ինչպես պետական կառավարման շատ աշխատակիցներ, հաճույքով ստացել են 13-րդ աշխատավարձ և չեն ասել՝ իրենք լուծարված խորհրդարանի պատագամավորներ են: Հիշեցնենք, հանրային բացասական արձագանքի է արժանացել այն, որ Արարատի և Կոտայքի մարզպետները պարգևատրել են մարզպետարանի աշխատակիցներին և նաև իրենք իրենց։ Շարմազանովը շեշտեց՝ խոսքը այդ պարգևատրումների  օրինական կամ ոչ օրինական լինելու մասին չէ. «Խոսքը նրա մասին է, թե մարզպետը այս 4-5 ամիսների ընթացքում ի՞նչ է արել, որ ինքն իրեն պարգևատրել է: Եվ բացի դա 13-րդ աշխատավարձ ստանում են այն դեպքում, երբ 12 ամիս աշխատած են լինում: Փաշինյանի հետ քայլողները առնվազն 8 ամիս են աշխատել, ինչի՞ եք 13-րդ աշխատավարձ տվել»,-ասաց նա՝ հավելելով, որ պատգամավորները երկար տարիներ ծառայել են պետությանը և ստացել են պարգևավճար, իսկ նորանշանակ մարզպետները ի՞նչ են արել: Շարմազանովը տարակուսեց ՝  ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բազմիցս էր կոչերով և բողոքներով  հանդես գալիս, որ տատիկ-պապիկները սոված են, աշխատավարձը աղքատավարձ է . «Նա մեզ ասում էր՝ ինչպես կարելի է աղքատ երկրում նման շռայլություններ թույլ տալ: Հիմա ես եմ հարցնում, ինչ եկաք իշխանության էլ տատիկ-պապիկները հացի փողի պակաս չունե՞ն, ձեր խոսքով՝ աղքատավարձերը  բարձրացա՞ն,  սոցիալական անապահով խավի խնդիր չկա՞»: Շարմազանովը անդրադառալով նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Ամանորից առաջ աշխատակիցներին հատկացրած  պարգևավճարներին, ասաց, եթե նման բան տեղի ունենար Տարոն Մարգարյանի ժամանակ բոլորը կսկսեին քննադատել. «Էլ մանկապարտեզի վերանորոգման կարիք չկա՞,  էլ Երևանում սոցիալական ծրագիր իրականացնելու կարիք չկա՞: Մեր ժամանակ էլ էր ամեն ինչ օրինական, բայց դուք ասում էիք՝ անարդյունավետ ծախսեր են»: ՀՀԿ խոսնակը նկատեց՝ ընդդիմադիր Փաշինյանը տարբերվում է վարչապետ Փաշինյանից.  «Պոպուլիստ ա եղել Փաշինյանը: Երբ որ ընդդիմադիր էր լրիվ մի բան էր ասում, երբ եկավ իշխանության, լրիվ ուրիշ բան ա ասում»,-ասաց Շարմազանովը և ընդգծեց՝ այդ գումարներովով կարող էին անապահով երեխաների ուսման վարձը հոգալ, ազատամարտիկների համար տուն գնել և այլն:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am