Հասել ենք մի կետի, երբ Ֆեմիդան խեղդվում է կոյուղաջրերում, ձեռք գցող չկա, իսկ նրա արձանի մոտ երդվում են: Արձանին էլ են խաբում: Դուխով են խաբում...

Փորձագետները արդեն բացահայտ խոսում են ոչ թե պատերազմի, այլ պարտության, ստորացուցիչ պարտության մասին: Ես երբեք պատերազմի կողմնակից չեմ եղել, այդ տեսակից չեմ, բայց կա և ընդունում ե մի բանաձև, որը անառարկելի է. եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի: Ի՞նչ ունենք մենք դուխովների հեղափոխությունից հետ: Ատելություն հասարակության ներսում, արցախյան պատերազմի հերոսների մեկուսացում, մյուսներին՝ սսկվելու համար, բացված քրեական գործեր, անդարդների խրախճանքների շարք....հասել ենք մի կետի երբ մարդուն կալանավորելու համար շամպայն են բացում, քեֆ անում և սա այն դեպքում, երբ ոչ հեռավոր անցյալում, երբ կալանավոր էր ազատվում, թաղեցիներով հավաքվում գնում էին աչքալուսանքի իսկ երբ կալանավորում էին հարևաններով, բարեկամներով կալանավորի ընտանիքին աջակցում էին, դուխ էին տալիս: Հասել ենք մի կետի, երբ Ֆեմիդան խեղդվում է կոյուղաջրերում, ձեռք գցող չկա, իսկ նրա արձանի մոտ երդվում են: Արձանին էլ են խաբում: Դուխով են խաբում: Հասել ենք մի կետի երբ Հայաստանի մի մասնիկի՝ Արցախի շուրջ օղակը սեղմվում է, մենք օրակարգը շեղելու համար հազար ու մի թեմաներ ենք շրջանառության մեջ գցում՝ մարտի-1, ինքնապարգևատրումներ, տնտեսկան աճի մասին կեղծ վերլուծություններ, ում ժամանակ գազը քանի տոկոս թանկացավ, առանց մանրամասնելու թե ինչո՞ւ այդպես եղավ և այլն : Հասել ենք մի կետի, երբ հրճվում ենք, որ խորհրդարանում ընդդիմություն չկա և 131 կողմ ձայներով ԱԺ նախագահ է ընտրվում, որ երկրորդ կարծիքը դիտարկվում է պատվեր կամ ուղղակի սրիկայություն, որ առանց մրցույթի, մեկ աղբյուրից կատարված գնումները քննարկման ենթական չեն իսկ եթե դեմ ես, ուրեմն հակահեղափոխական ես: Մամուլի վրա հարձակումները որակվում է նորմալ, մասնագիտական հ/կ ները, որ նախկինում չէին դադարում քննադատելուց հիմա խորհրդավոր լռում են և անթաքույց համաձայն են: Մշակույթը մորթում ենք, սփյուռքը արհամարհում... Աշխարհի մեծերը քարտեզը դրել, ձևում են, մեջ-մեջ անում, մենք մեր բազառը իրար մեջ ենք տանում, խուժան կռիվ, որ հատուկ է անմեղսունակներին: Այնքան անմեղսունակ, որ մի մասը ուրախանում է թե տեսեք Նիկոլին Ալիևը դեմ ա տվել, իսկ մյուս մասը՝ տեսեք մեր Նիկոլը Ալիևին Հայաստանի պատմության գիրք է տվել: Այնքան անմեղսունակ, որ չեն չենք ուզում հասկանալ Ալիևը մեզ՝ բոլորիս, ողջ հայությանն է դեմ տվել պատին ու ժպտում է: Հայաստանում քաղաքական համակարգը գլխատվեց, հերթը կառավարման համակարգինն է, այն խելահեղ արագությամբ փոշիացվում է: Ինչի՞ համար, ու՞մ համար, ում է դա ձեռնտու... Եթե շաբաթներ առաջ այս հարցի պատասխանը փնտրվում էր, այսօր արդեն այն պարզաջրվում է. Արտերկրի փորձագետները, վերլուծաբանները, ոչ պաշտոնական խոսնակները, արդեն բացահայտ խոսում են ոչ թե պատերազմի, այլ պարտության, ստորացուցիչ պարտության մասին: Բայց իմացեք, Արցախով չի վերջանալու այս ամենը, թուրքական ստամոքսը ընդարձակվելու հատկություն ունի: Այդպես եղել է, այդպես կա, այդպես լինելու է: Ես երբեք պատերազմի կողմնակից չեմ եղել, այդ տեսակից չեմ, բայց կա և ընդունում ե մի բանաձև, որը անառարկելի է. եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի: Իսկ մեր մոտ գերիշխում և ավելի թափ է հավաքում ատելությունն ու անհանդուրժողականությունը: Դրա դեմն առնելու մի տարբերակ կա և դա կարող է անել միայն մեկ մարդ՝ նա ով սերմանել է: Որքան էլ, որ դժվար լինի հետքայլ անելը, այդ քայլը պետք է արվի: Հիմա մեզ համախմբվելու և ուժերը մեկտեղելու այլընտրանք չկա: Կամ...կամ: Իսկ հետո կարևելի է նստել և հասկանալ մնացածը: Եթե դա չեղավ, ոչ ոք թող չկարծի թե ազատվելու է դատաստանից: Սահմանագլխին իջնելու է արգելափակոցը, նույնիսկ ինքնաթիռները փրկություն չեն: Հայը «Նեմեսիս» հեղինակած և մարսած ազգ է: Դրան չպետք է հասնենք: Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am