Ցուկերբերգն՝ ընդդեմ Հայաստանի

Շվեյցարական Դավոսը համարվում է աշխարհի քաղաքական ու բիզնես էլիտայի ոչ ֆորմալ մայրաքաղաքը։ Այնտեղ հավաքվում են ոչ միայն քննարկումներ ու լսումներ կազմակերպելու, այլ նաև բիզնես նախագծեր հաստատելու և միլիարդավոր դոլարների գործարքների հիմքեր գցելու համար։ Այս տարի Դավոսը մի փոքր «գունազրկվել» է, քանզի չեն ժամանել երկու հսկաների ղեկավարները՝ «շաթդաունի» տակ ընկած Դոնալդ Թրամփը և ոչ պակաս խնդիրներ ունեցող Վլադիմիր Պուտինը։ Մյուսները, կարծես թե, տեղում են։ Հայաստանին կախարդական փայտիկի օգնությամբ թռիչքաձև տնտեսական աճ ու ներդրումային բում խոստացած Նիկոլ Փաշինյանը ևս Դավոս էր գնացել (ի դեպ, թռիչքաձև աճ ու բում չի եղել և վարվող քաղաքականության շրջանակներում չի սպասվում)։ Թվում է, թե նա, պատկերավոր ասած, քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենար, քանզի պետք է բազմաթիվ հանդիպումների մեջ լիներ, փորձեր ներդրումային պայմանավորվածություններ ձեռք բերել կամ արտահանման շուկաներ գտնել մեր երկրի համար, սակայն ինչպես հետագայում պարզվեց՝ Փաշինյանը Դավոս էր մեկնել Իլհամ Ալիևին հանդիպելու համար։Այլ նպատակ նրա մեկնումը չի ունեցել։ Եթե ունեցել է, ապա թող ներկայացնեն, թե ինչ արդյունքների են հասել ու ինչ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Փաշինյանն Ալիևի հետ հանդիպումից դուրս այնքան պարապ է եղել, որ շարունակել է զբաղվել իր սիրած գործով, այն է՝ հետևել կայքերին ու սոցիալական ցանցերում արվող գրառումներին։ Աշխարհի բիզնես էլիտայի ժամադրավայր հանդիսացող Դավոսում մեր երկրի ղեկավարն ինչքա՞ն ժամանակ պետք է ունենար, որ նստեր ու հետևեր, թե ինչ են գրում իր պարգևատրված թիմակիցների մասին, որ մի հատ էլ շտապեր այդ թեմայով «լայվ» մտնել։ Դատելով ամենից՝ Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ «Ֆեյսբուքից» ու մտնել երկրի ղեկավարի դերի մեջ։ Նրա համար ամեն մի ֆեյսբուքյան գրառում շատ ավելի կարևոր է, քան Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրները։ «Ֆեյսբուքով» եկողը, թերևս, վախենում է, որ «Ֆեյսբուքով» էլ կգնա, ու դրա համար է մնում «տարածքում», բայց այդպես երկար շարունակվել չի կարող։ Փաշինյանը պետք է որոշում կայացնի՝ կա՛մ իր օրվա մեծ մասն անցկացնում է Ցուկերբերգիտարածքում, բայց այդ դեպքում պետք է վարչապետի գրչի փոխարեն բռնի սելֆիի ձողիկը,կա՛մ պետք է զբաղվի այն ֆունկցիայով, ինչի համար 70 տոկոս է «խփել»։ Թեև, հանուն ճշմարտության, պետք է ասել, որ նրա մոտ լավ է ստացվում Ցուկերբերգի տարածքում գործելը։ Իսկ երբ Փաշինյանը համատեղում է «Ֆեյսբուքն» ու Հայաստանը, ապա ստացվում է «Ցուկերբերգն՝ ընդդեմ Հայաստանի» պատկեր։ Բայց դե, Ցուկերբերգը մեղավոր չէ։ 7or.am Հայկ Ուսունց

դիտվել է 27 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am