Ցանկության դեպքում սոցապի ծախսերը հնարավոր է կրճատել

«Փաստ» թերթը գրում է. «Կարծիք կա, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր ծախսերը 1,5 միլիարդով կկարողանար կրճատել, եթե նպաստներն ու կենսաթոշակները վճարվեին ոչ թե «Հայփոստի», այլ բանկային ծառայությունների միջոցով: Ի դեպ, սա համակարգի հսկայական ծախսերը կրճատելուն ուղղված միակ հնարավորությունը չէ, բայց այս պահին անդրադառնանք ընդամենը այս խնդրին: Կարծիք կա նաև, որ միայնակ թոշակառուները, որոնք նորությունների հետ կա՛մ դժվար են հաշտվում, կա՛մ ընդհանրապես չեն հաշտվում, կարող են նման դեպքում դիսկոմֆորտի զգացում ունենալ: Նրանք, ովքեր տանից չեն կարողանում դուրս գալ, դրա պատճառով չեն կարողանա ստանալ իրենց հասանելիք գումարը: Անշուշտ, այլ մտավախություններ նույնպես կարող են լինել, սակայն այս պահին ներկայացնենք, թե իրականում կենսաթոշակառուներն ինչ եղանակով են նախընտրում իրենց գումարները ստանալ: Եվ ընդհանրապես, անցած տարիների համեմատ արդյո՞ք աճում է բանկային ծառայություններից օգտվող կենսաթոշակառուների թիվը: Սոցիալական ապահովության ծառայության կողմից «Փաստ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ 2016 թվականին անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողների թիվն ընդհանուր առմամբ ավելի քիչ է եղել, քան կանխիկ եղանակով ստանալ նախընտրողների թիվը: Եվ այսպես: 2016-ի արդյունքների համաձայն, կենսաթոշակը բանկային փոխանցումով ստանալ նախընտրողների ցուցանիշներով առաջատարը Շիրակի մարզն է եղել: Այն կազմել է 53,2 %, իսկ ամենացածր ցուցանիշը Արմավիրի մարզին է բաժին ընկել՝ 27,4%: Երևանն ու Լոռու մարզը թեև չեն հասցրել հատել 50 %-ի շեմը, բայց ակտիվության ցուցանիշներով համապատասխանաբար երկրորդ և երրորդ դիրքերն են զբաղեցրել: Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Վայքի և Սյունիքի մարզերի կենսաթոշակառուների ընդամենը 32-36 % է նախընտրել 2016–ին բանկային ծառայություններից օգտվել, իսկ Կոտայքի մարզի կենսաթոշակառուների ցուցանիշը կազմել է մոտ 38,7 %: 2017 թվականի արդյունքներով հանրապետության բոլոր մարզերի կտրվածքով բանկային համակարգից օգտվողների թիվն աճել է: Ամենաքիչը, սակայն, ավելացել է Երևանի բանկերից օգտվողների թիվը՝ հասնելով 45,9 %-ի: Անցյալ՝ 2018 թ. ցուցանիշների համաձայն բանկերի միջոցով կենսաթոշակ ստացողների թիվը կրկին աճել է 3-5%-ով: Սա խոսում է այն մասին, որ գնալով բանկերի ծառայություններից օգտվելն ավելի գրավիչ է դառնում կենսաթոշակառուների համար, թեկուզ ոչ մեծ ծավալներով: Ուշագրավ մեկ փաստ ևս: Երեք տարիների ցուցանիշների համաձայն, բանկային ծառայություններից օգտվող կենսաթոշակառուների թվով առաջատարը շարունակում է Շիրակի մարզը մնալ: 2018–ի տվյալներով, այն կազմել է մոտ 60 %, իսկ Երևանն անցած երեք տարիներին թեև չի հատել 50%–ի շեմը, բայց այս պահին բավականին մոտեցել է այդ ցուցանիշին՝ հասնելով 49,7 %–ի: Պնդումները, թե տարեցների համար, այնուամենայնիվ, դժվար է ինքնուրույն բանկոմատներից գումար ստանալը, ճիշտ է, քանի որ իսկապես ոչ բոլորն են կարողանում այդ ապարատների «ծառայություններից» օգտվել: Առավել ևս, որ տարեցներից շատերը նաև տեսողության և արագ կողմնորոշվելու խնդիրներ ևս ունեն: Բայց պետական գումարներն ավելի արդյունավետ ծախսելու տեսակետից, պետք է նման հարցերին նույնպես ուշադրություն դարձնել: Ինչ վերաբերում է այն միայնակ ծերերին կամ նրանց, ովքեր չեն կարողանում տանից դուրս գալ, ապա նրանց համար էլ կարելի է այլ՝ ավելի քիչ ծախսատար լուծումներ գտնել: Սա ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես կարող է համակարգն իր ներքին ծախսերը կրճատելու և համակարգի օպտիմալացման շնորհիվ խնայողություններ անել, որը սոցապի դեպքում միակ հնարավորությունը չէ: Եվ կառույցը, լինելով ամենաբազմաշերտն ու ամենածախսատարը, օր առաջ պետք է մտածի ոչ միայն գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերը 21-րդ դարին համահունչ դարձնելու, այլ եղած գումարներն ավելի ճիշտ և արդյունավետ ծախսելու մասին: Հակառակ դեպքում այս համակարգը կշարունակի մնալ ոչ միայն պետական բյուջե կոչվող տորթից ամենամեծ կտորը տանող կառույցներից մեկը, այլ ամենաթույլ ու դանդաղ զարգացող գերատեսչությունը: Իսկ դանդաղ զարգացող ցանկացած կառույցի պատճառով տարիներով կուտակված խնդիրները սովորաբար ոչ թե լուծվում են, այլ հների վրա նորերն ավելանալով՝ շարունակում են աքիլլեսյան գարշապարը մեծացնել»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»-ի՝ այսօրվա   համարում:  

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am