Սաշիկը՝ «թավշյա հեղափոխության» համահեղինակ

«Իմ քայլի» ցուցակով պատգամավոր դարձած Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանն իր հարցազրույցում անդրադարձել է արագաչափերի թեմային և ուշագրավ հայտարարություն արել: Ըստ Ա. Խաչատրյանի՝ Սերժ Սարգսյանիեղբայր Ալեքսանդրը՝ Սաշիկը, կապ չունի արագաչափերի բիզնեսի հետ: «Ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց՝ դեռևս 2013 թվականից: Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը և որևէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը և այդ գործառույթը իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ»,- նշել է իմքայլական Խաչատրյանը: Լրագրողի ճշտող հարցին, թե ինքը հերքո՞ւմ է այն լուրերը, որոնց համաձայն՝ Սաշիկն առնչություն ունի արագաչափերի բիզնեսի հետ, պատասխանել է՝ այո՛: Խաչատրյանի այս խոսքերն ուշագրավ են այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները Գյումրիից մեկնարկած քայլարշավի ամբողջ ընթացքում արագաչափերի թեման էին շահարկում, դրանց օբյեկտիվները փակում էին ու հայտարարում, որ դրանք Սաշիկինն են ու իրենք անտիսաշիկ օպերացիա են իրականացնում՝ սկոչով փակելով ու ոտանավոր արտասանելով: Այդպիսով փաշինյանենք հանրությանը հասկացնում էին, որ եթե իրենք գան իշխանության, ապա Փաշինյանի նախկին ելույթների համաձայն՝ կվերացնեն արագաչափերը: Ինչպես հայտնի է, վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը «մոռացավ» իր հայտարարությունների ու վարքագծի մասին և ավելացրեց արագաչափերը: Սաշիկի անունն, ըստ այդմ, նախորդ տարվա ապրիլ-մայիսին օգտագործվեց հանրությանը խաբելու և, մասնավորապես, արագաչափերի վերացման հետ կապված մարդկանց մոտ սպասումներ առաջացնելու համար: Փաստորեն, Սաշիկն ակամայից նպաստել է «թավշյա հեղափոխության» հաջողությանը: Նրա անունը վատ իմաստով դուրս էր եկել, ու դա հմտորեն օգտագործվեց: Ինչպես ասում են՝ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա: Հարցն այն չէ, որ Սաշիկը սուրբ է, ու նրա անվան շուրջ առկա ծուխն առանց կրակ է եղել: Ամենևին: Սաշիկն օդիոզ կերպար էր, ու պատահական չէ, որ նրա անունը կապվում էր տարբեր սկանդալին պատմությունների հետ: Պատմություններ, որոնց մի մասը ճիշտ էր, իսկ մյուս մասը, ինչպես պարզվում է, սուտ: Հիմա արդեն կարող ենք ասել (մենք դա նախկինում էլ էինք ասում), որ հանրության առաջ Սաշիկից չարիքի մարմնավորում ներկայացնելը չափազանցված է եղել: Իսկ թե ինչու է այդպես ստացվել, ում միջոցով է Սաշիկը «փչացվել», և ովքեր էին իրական սաշիկները, արդեն այլ խոսակցության թեմա է: Տվյալ դեպքում հանրությանը պետք է հետաքրքրի ոչ թե Սաշիկը, այլ նրա անունն օգտագործող ու հպարտ քաղաքացիներին խաբող շրջանակը: Քանզի եթե մարդը էմոցիա առաջացնող սուտ է ասում փոքրիկ հարցում, ապա նույնը կարող է անել բոլոր մյուս հարցերում: Ու անում է: 7or.am Հայկ Ուսունց

դիտվել է 215 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am