«Տորգ» է ընթանում ԼՂՀ մի քանի շրջանները զիջելու շուրջ. Հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու

«168 ժամ» թերթը գրում է. «Չնայած պնդումներին, որ դետալներ չեն քննարկվում, մենք հասուն մարդիկ ենք, հիանալի հասկանում ենք, որ, եթե չկա խոսակցության համար կոնկրետ առարկա, ապա խոսելու բան չկա: Վերջին ամիսների այս գործընթացը` հանդիպումները, որոնք ժամեր են տևում, ցույց են տալիս, որ լուրջ քննարկումներ են ընթանում, «տորգ» է ընթանում կոնկրետ պրոյեկտի շուրջ, այն բանակցային սեղանին է»,- մեզ հետ զրույցում՝ անդրադառնալով Դավոսում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: «Աչք էր զարնում, որ Ալիևը չափազանց ուրախ էր, իսկ Փաշինյանը` ճնշված, քանի որ Ալիևը հաղթում է այս պարտիան, քանի որ Փաշինյանն ասում էր, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, և ոչ մի քայլ չի արվել այս ուղղությամբ: Ներկայումս նրանք խոսում են վստահության միջոցների մասին: Ցանկացած լուրջ, կիրթ կոնֆլիկտաբան կարող է ձեզ համար հստակեցնել, նույնիսկ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողը կարող է ասել, որ կոնֆլիկտների հանգուցալուծման պրոցեսում կողմերը սկսում են վստահության մեխանիզմների մշակման, խաղաղության մասին խոսել միայն այն ժամանակ, երբ որոշակի փուլեր են անցած լինում, այսինքն` սա տեղի է ունենում բանակցային երրորդ կամ չորրորդ փուլում, երբ նախորդ փուլերը հաղթահարված են: Ներկայումս նրանք հնչեցնում են երրորդ-չորրորդ փուլերը, իսկ առաջին փուլերը չեն մանրամասնում: Հայաստանյան քաղաքագետներն ու փորձագետները ռոմանտիկներ են, եթե կարծում են, որ առանց Ղարաբաղի ոչինչ չի կարող որոշվել: Որոշվում է, ինչպես տեսնում ենք»,- նկատել է նա: Քաղաքագետը նաև հայտարարել է, որ հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու Ղարաբաղի շուրջ, որտեղ հայկական կողմն անուղղակի կոմպրոմիսների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջաններ: Սրան, ըստ նրա՝ կհետևի այն, որ թուրքական խորհրդարանը կվերադառնա հայ-թուրքական արձանագրություններին և կվավերացնի դրանք, դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն, փաթեթային նախագիծ կհայտնվի կարգավորման, և «ընկեր Փաշինյանի կամքը կկատարվի»: «Ադրբեջանը հայտարարում է, որ իրեն անհրաժեշտ է վերադարձնել շրջանների մի մասը, նա բաց է ասում այդ մասին, բայց թե Հայաստանն ինչ է պատրաստվում անել՝ հստակ չէ, հայկական կողմը լռում է, բայց եթե հայկական կողմը չխոսեր ադրբեջանական կողմի հետ այդ մասին, Ալիևը Փաշինյանի հետ երբեք նման կերպ չէր շփվի, այլ կսպառնար պատերազմով և կխոսեր վերջնագրերի լեզվով»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am