Թրեյնի՞նգ եք անում պատգամավորներին, թե՞ խորհուրդներ տալիս նախագահին

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նոր պառլամենտի աշխատանքի մեկնարկի օրերին ԱԺ միջանցքներում աշխույժ եռուզեռի-շփումների մեջ էր «Ժառանգության» նախկին պատգամավոր, այժմ Հայաստանի նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը, որը նոր պատգամավորների թրեյնինգների «համահեղինակներից» է: Հիմա Դուք խորհրդարանո՞ւմ եք աշխատում, թե՞ նախագահականում, թրեյնի՞նգ եք անում պատգամավորներին, թե՞ խորհուրդներ տալիս նախագահին։ «Մեկառմեկ պատասխանեմ բոլոր հարցերին. ես ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաեւ Արցախում եմ լինում եւ համարվում եմ Մարդկային զարգացման կենտրոնի նախագահը»: «Սորոսական» եք, էլի, փաստորեն: «Որեւէ մեկ անգամ Սորոսի հիմնադրամից գրանտ չեմ ստացել»։ Իսկ որտեղի՞ց եք ստացել։ «Տարբեր տեղերից` ԵՄ, Համաշխարհային բանկ, USAID, տարբեր հիմնադրամներից, այդ թվում եւ՝ անգլիական կառավարության»: Իսկ հիմա՞ պառլամենտում ինչ «քայքայիչ» գործունեությամբ եք գտնվում։ «Եվ ուրեմն` քանի որ դեռ 2017-ին ունեինք հաստատված ծրագիր` ԱԺ-ի կարողությունների հետ միասին, ըստ ուղեցույցի` պայմանավորվել եմ խմբակցությունների հետ՝ այդ ուղեցույցները բաժանեն իրենց պատգամավորներին»: Կարծում եք կօգնի՞, էլ թրեյնինգ չե՞ք անցկացնելու, ախր, հեչ չեն կարողանում քվեարկել. փողը քամուն եք տալիս։ «Առաջին մասը, որն անցկացվեց դեկտեմբերին, դրանք թրեյնինգներ չէին, դա ուղղակի աշխատանքային ժողով էր, որի ընթացքում նորընտիր պատգամավորներին ծանոթացնում էինք նյութերին, անելիքներին, իսկ ապագայում ավելի լուրջ ծրագրեր են լինելու»: Ի՞նչ եք կարծում` Հանրապետակա՞նն էր ավելի ընդունակ, թե՞ «Իմ քայլը»: «Քանի դեռ էս Ազգային ժողովն իր բուն աշխատանքները չի սկսել, իր մտավոր կարողությունների ողջ ծավալը ցույց չի տվել, որտեղի՞ց իմանանք»: Ավելի մանրամասն` «ՀՐԱՊԱՐԱԿ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am