Արցախի իշխանություններն առանձնահատուկ ջերմ էին ՀՅԴ-ականների հանդեպ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի հանդեպ Արցախի իշխանությունների առանձնահատուկ ջերմ վերաբերմունքը, թերևս, անհնար էր չնկատել: Նախ` ՀՅԴ ընդհանուր ժողովը, որ մեկնարկեց հունվարի 16-ից և կավարտվի այսօր, անցկացվում է Արցախում, այն էլ՝ այդ միջոցառման համար տրամադրվել էր Արցախի խորհրդարանի նիստերի դահլիճը: Բացի այդ, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը անձամբ ներկա էին գտնվել ընդհանուր ժողովի բացման արարողությանը։ Իսկ երեկ էլ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ընդհանուր ժողովի մասնակիցներին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա շնորհակալություն է հայտնել ՀՅԴ-ին Արցախյան ազգային- ազատագրական պայքարի, պետականության ձեւավորման ու կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման եւ համազգային խնդիրների լուծման գործում: Արցախի իշխանությունների կողմից նման ուշադրությունը ՀՅԴ ներկայացուցիչների հանդեպ, թերեւս, պատահական չէ. մի կողմից` Հայաստանի ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո, երբ ՀՅԴ-ն չանցավ խորհրդարան, այդ կուսակցության հետ շարունակում են հաշվի նստել` շնորհիվ Սփյուռքում նրանց կապերի: Մյուս կողմից` ՀՅԴ-ն անզիջողական դիրքորոշում ունի ԼՂ խնդրում` մշտապես դեմ արտահայտվելով փոխզիջումներին: Ու միգուցե Արցախի իշխանությունների վերաբերմունքն այս կուսակցության նկատմամբ պայմանավորված է նաեւ այդ հանգամանքով, թեեւ հենց ԼՂ նախագահ Բակո Սահակյանն անձամբ մի քանի անգամ (հատկապես 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո) խոսել է փոխզիջումների պատրաստակամության մասին` պարզապես շեշտելով, որ այդ ամենին խանգարում է Ադրբեջանի կեցվածքը»: Ավելի մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը. «Հրապարակ» Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել. «Իրավունք» Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Եկեղեցու և նրա սպասավորների դեմ. «Հրապարակ» «Եթե մարդկայինը մի կողմ դնեմ, կփոշիացնեմ ՔՊ-ին․ մեջտեղը Փաշինյան կա». ինչի՞ց է նեղսրտած Սարգսյանը Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. Ժողովուրդ Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ» ՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am