Բատկայի թափանցիկ ժեստը` Հայաստանին

«Հայաստանը եղել և մնում է Բելառուսի համար վստահելի գործընկեր, որի հետ մեզ միավորում է բազմաբևեռ համագործակցությունն, այդ թվում՝ առանցքային դաշինքներում՝ Եվրասիական տնտեսական միությունում և ՀԱՊԿ-ում», երեկ անսպասելիորեն հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդունելով Հայաստանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը: Ըստ պաշտոնական «Բելտա» գործակալության, Լուկաշենկոն նշել է հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու մտադրությունը և Մինսկի պատրաստակամությունը՝ մասնակցել բոլոր ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանի տարածքում, որոնք հետաքրքիր կլինեն հայ գործընկերներին: Երեկ Բելառուսի նախագահի նստավայրում՝ Անկախության պալատում, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Լուկաշենկոն փաստացի ուղերձ է հղում Հայաստանին, որ հուսալի գործընկեր է համարում մեր երկիրը, ընդ որում՝ այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, որպես հիմնական դաշինքների։ Ավելին, նա փաստում է, թե մտադիր է զարգացնել հայ- բելառուսական առևտրատնտեսական հարաբերությունները, ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած ծրագրի, այդ թվում՝ Հայաստանի տարածքում, որը կհետաքրքրի հայկական կողմին: Բատկայի ջերմ ուղերձը, ըստ երևույթին ուղղված է, Հայաստանի հետ վերջին ամիսներին որոշակի լարվածության թուլացմանն ուղղված փորձի հետ՝ կապված ՀԱՊԿ-ում Բելառուսի թեկնածուի հարցով ունեցած դիրքորոշման հետ: Թերևս, Լուկաշենկոն ուզում է յուրօրինակ ձևով «շահել» Փաշինյանի սիրտը: Ի դեպ, Ղևոնդյանից բացի Լուկաշենկոն երեկ ընդունել է ևս մոտ մեկ տասնյակ նորանշանակ դեսպանների և ուշագրավ ուղերձներ է հղել գործընկեր պետություններին՝ ուշագրավ նրբերանգներով: Հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարելով՝ Մինսկը պատրաստ է խորացնել կապերը աշխարհի հետ՝ «արևմուտքից մինչև արևելք, հյուսիսից մինչև հարավ», պայմանով, որ այդ համագործակցությունը հիմնված լինի հարգանքի, անկեղծության ու ազնվության վրա: «Հաշվի առնելով Բելառուսի աշխարհաքաղաքական դիրքը՝ Մինսկը առավել քան որևէ մեկը շահագրգռված է խաղաղությամբ, կայունությամբ, ոչ կոնֆլիկտային ու արդյունավետ համագործակցությամբ: Միայն իրավահավասար երկխոսությամբ է հնարավոր վերացնել կարծրատիպերը և դրանց հիմքի վրա կառուցված՝ չհասկացվածության պատերը», - հայտարարել է Լուկաշենկոն: Արևմուտքին ուղղված այս հայտարարությունը հնչել է Կրեմլի՝ շաբաթներ շարունակվող տնտեսական ճնշումներից հետո: Նկատենք, որ անցած տարեվերջից Մոսկվան բարձրացրել է Բելառուսին վաճառվող գազի գինն ու հարկային փոփոխություններ մտցրել, որոնց արդյունքում Մինսկը միլիոնավոր դոլարների վնաս է կրում: Առավել բարենպաստ պայմաններ սահմանելու, վնասը փոխհատուցելու դիմաց ռուսական կողմը պահանջում է խորացնել ինտեգրացիան, անցնել միասնական արժույթի, մաքսային ու հարկային քաղաքականության: Բելառուսում այս պահանջը դիտարկում են որպես ոտնձգություն երկրի անկախության ու ինքնիշխանության դեմ: «Այս ճանապարհով գնալու դեպքում Ռուսաստանը կարող է կորցնել արևմտյան ուղղությամբ իր միակ դաշնակցին», - ըստ Ազատության՝ դեռ անցած շաբաթ զգուշացրել էր Բելառուսի առաջնորդը: Երեկ Լուկաշենկոն Կանադայի, Չեխիայի, Ավստրիայի, Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանների ներկայությամբ հայտարարել է՝ Բելառուսում լուրջ բարեփոխումներ են իրականացվում, հատկապես՝ տնտեսությունն ազատականացնելու և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ: «Խորապես վստահ եմ, որ Մինսկը կարող է դառնալ նոր լայնամասշտաբ երկխոսության վայր՝ Եվրատլանտյան և Եվրասիական պետությունների անվտանգության հարցերով: Մենք այսուհետ ևս նախաձեռնելու ենք համագործակցության խաղաղասիրական ու միավորող ծրագրեր, և, իհարկե, կաջակցենք ձեր կողմից ցանկացած բարի մտադրություն», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Անցած շաբաթավերջին էլ նա հանդիպման էր հրավիրել Բելառուսի՝ տարբեր տարիների դեսպաններին ու կրկին անդրադարձել Ռուսաստանի առաջադրած պայմաններին ու պահանջներին: «Ինձ ասում են` արի անցնենք միասնական արժույթի։ Մենք դեմ չենք, սակայն դա պետք է լինի հենց միասնական արժույթ, ոչ թե Ռուսաստանի կենտրոնական բանկինը։ Ամեն ինչ պետք է լինի հավասարության հիմքով: Ուզում եք նույնականացնե՞լ հարկային ու մաքսային քաղաքականությունը: Համաձայն եմ, պայմանով, որ վերցնենք այն լավագույնը, որ կա բելառուսների և ռուսների մոտ, ոչ թե ասեք` մենք հզոր ենք, դուք` փոքր, մեր օրինակին պետք է հետևեք», - հայտարարել էր Բելառուսի նախագահը: Ավելին Լուկաշենկոն պնդել էր, թե Ռուսաստանի նախագահի հետ վերջին հանդիպմանը նրան հիշեցրել է, որ Բելառուսի համար թանկացրած գազը ռուսները ստանում են հանքավայրերից, որ ժամանակին նույն Բելառուսի բնակիչներն են հորել: «Ես Ռուսաստանի նախագահին ասել եմ՝ մի մոռացիր, որ ժամանակին՝ խորհրդային տարիներին, երբ ես և դու դեռ վազ էինք տալիս սեղանի տակ, այստեղից՝ Բելառուսից չարթերային չվերթներով մարդիկ էին գնում Ռուսաստան, որպեսզի հերթափոխով նավթի ու գազի հանք հորատեին, որոնք մինչև հիմա աշխատում են», - ասել էր Լուկաշենկոն: Հավելենք, որ պաշտոնական «Բելտա» գործակալության հաղորդմամբ, Բելառուսի նախագահը անցած շաբաթ, հեռակա դիմելով Կրեմլին, հրապարակավ հայտարարել է․ «Ինչ է՝ Ռուսաստանում ոմանց Ուկրաինան բավարար չէ՞, պետք է անպայման նո՞ր խնդիր ստեղծել՝ չեղած տեղում»: Հատկանշական է, որ պաշտոնական Մոսկվան առայժմ այս հայտարարություններին որևէ կերպ չի արձագանքել, սահմանված նոր տնտեսական պայմանները չի վերանայել, ինչն էլ, ըստ փորձագետների, ստիպում է Լուկաշենկոյին դաշնակիցներ փնտրել արևմուտքում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 77 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am