ԵԽԽՎ-ում Ալեքսանդր Պաչիերի զեկույցի ժամանակ Ռուբինյանը ներկա է գտնվել, սակայն Մարուքյանն է արձագանքել

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանում դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցի քննարկումից հետո հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր գրառման մեջ անդրադարձել էր միայն զեկույցի դրական գնահատականներին՝ լռելով մասնակցության ցածր ցուցանիշի մասին ոչ այնքան հաճելի հատվածի մասին։ «Մարդիկ շատ դեպքերում վախեցել են գնալ ընտրությունների սոցիալական մեդիայում առկա ատելության և անհանդուրժողականության պատճառով: Տարբեր մարդկանց նկատմամբ սպառնալիքներ են եղել, ատելության մթնոլորտ, ուստի մարդիկ, վախենալով իրենց հանդեպ ագրեսիայից, չեն ցանկացել գնալ ընտրության»,- նշել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը։ Թե Ռ.Ռուբինյանն ի՞նչ դիրքորոշում ունի զեկույցի այս հատվածի մասին, ճշտել չհաջողվեց. մեր բազմաթիվ զանգերը նրան անպատասխան մնացին։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Պաչիերիի զեկույցի ժամանակ Ռուբինյանը ներկա է գտնվել, սակայն ինքն է արձագանքել դրան։ «Այդ պահին ես ունեի գրանցված ելույթ և ես եմ արձագանքել»,- ասել է նա։ Ըստ Մարուքյանի՝ ինքը տեղեկացրել է, որ ընտրություններից առաջ ընտրողների ցուցակները մաքրվել և հստակեցվել են, դուրս են հանվել մահացած մարդկանց անունները, և բազմաթիվ անճշտություններ, նաև ձայների գնման նախկին արատավոր պրակտիկան է բացառվել, ու այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է դիտարկել մասնակցության ցուցանիշը։ Հարցին՝ ինչի՞ հիման վրա է առաքելությունը մասնակցության ցածր ցուցանիշը կապում վախի հետ, Է.Մարուքյանը պատասխանել է, որ զեկուցողին հարցեր տալու հնարավորություն չկա, Պաչիերն իր ելույթն է ունեցել, ինքն էլ պատասխանել է։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am