«Մարզպետարանների ու քաղաքապետարանի պարգևավճարների մասին»

Եղեգնաձորում ապրող իմ ծանոթներից մեկը (ֆեյսբուքում իմ ընկերների մեջ կա, եթե հարմար գտնի, կբացահայտվի) տարիներ առաջ մի այսպիսի դեպք է պատմել, որն իրականում իրենց գյուղում է տեղի ունեցել։ Մի մարդ շատ գեղեցիկ երիտասարդ կին է ունենում ու գյուղում բոլորի աչքը վրան է լինում։ Մի անգամ, երբ ամուսինը տանը չի լինում, հարևանը մտնում է իրենց տուն ու անպարկեշտ առաջարկություն անում։ Կինը հրաժարվում է առաջարկից և դրանով հարցը վերջանում է։ Երբ ամուսինը գալիս է տուն, պատմում է դեպքի մասին։ Ամուսինը հարևանին դատի է տալիս։ Դատի օրը (սովետական ժամանակաշրջանում է դեպքը տեղի ունենում) ամբողջ գուղը հավաքվում է կլուբում, որտեղ դատն է տեղի ունենում։ Դատավորը կնոջը հարցնում է ինչ է տեղի ունեցել, կինը ասում է, որ հարևանը մտել է տուն ու առաջարկություն է արել, որից ինքը հրաժարվել է։ Դատավորը հարցնում է, թե նման բան քանի անգամ է տեղի ունեցել, կինը ասում է, որ մեկ անգամ։ Դատավորը հարցնում է, որ այդ ընթացքում իրեն ձեռք տվել է, անպարկեշտ խոսքեր ասել է, կինը ասում է՝ ոչ։ Դատավորը ասում է, քրեական օրենսգրքում մեկ անգամ առաջարկ անելու համար հոդված չկա, այ եթե գոնե երեք անգամ նման դեպք լիներ, կարելի էր համարել հետապնդում, իսկ հիմա չեն կարող դատապարտել։ Դատից հետո, երբ դուրս են գալիս կլուբից, դրսում հավաքված գյուղացիները կնոջ ամուսնուց հետաքրքրվում են, թե ինչ է եղալ։ Ամուսինը ասում է, որ հեչ, մի անգամ առաջարկություն է արել, դեռ երկու անգամ էլ առաջարկություն անելու իրավունք ունի։ Պարգևավճարները օրենքով է եղել, դեռ տարին երկու անգամ էլ տալու իրավունք ունեն։ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am