Հայտնի է` որքան գումար կտրամադրի ԵՄ-ն

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պարզել է, թե ԵՄ-ից ստացվելիք ֆինանսավորումն ինչ բնույթի է և ԱլԳ երկրներից ո՞րը ինչքան գումար է ստանալու և ինչի համար: Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն ու Համաշխարհային բանկը մինչև 2030 թվականը պատրաստվում են շուրջ 13 միլիարդ եվրո տրամադրել ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրների՝ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու համար։ ԱլԳ երկրներից ամենափոքր ֆինանսավորումը՝ 732 միլիոն եվրոյի չափով, տրամադրվելու է Հայաստանին։ Ներկայացված ծրագրով նախատեսվում է ֆինանսավորել տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծեր՝ ավտոճանապարհներ, երկաթգծեր, օդանավակայաններ, նավահանգիստներ, լոգիստիկ կենտրոններ։ Ընդհանուր առմամբ, ԱլԳ երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքների ֆինանսավորման համար նախատեսվում է տրամադրել 13 միլիարդ եվրո։ Այդ գումարները ծախսվելու են այն նախագծերի վրա, որոնք ներկայացվել են ԱլԳ երկրների կողմից և արժանացել են դոնորների հավանությանը։ Ով որքան է ստանալու և ինչ է անելու Ըստ ԵՄ պատրաստած փաստաթղթի, Հայաստանն այս ծրագրի շրջանակներում ստանալու է 732 միլիոն եվրո, Ադրբեջանը՝ 2,078 միլիարդ եվրո, Բելառուսը՝ 1,248 միլիարդ եվրո, Վրաստանը՝ 3,417 միլիարդ եվրո, Մոլդովան՝ 917 միլիոն եվրո, Ուկրաինան՝ 4,453 միլիարդ եվրո։ Ադրբեջանը, ըստ այդմ, իրեն հատկացվելիք գումարը ծախսելու է Ալյաթի ազատ առևտրի գոտու շինարարության, Արևելք-Արևմուտք երկաթգծի, 5 լոգիստիկ կենտրոնների և ավտոճանապարհների շինարարության վրա։ Վրաստանը ԵՄ-ից և ՀԲ-ից ստացված գումարներն ուղղելու է Քութայիսի օդանավակայանի բեռնային տերմինալի շինարարությանը, Անակլիայի նավահանգստին, կամուրջների, սահմանային անցակետի, լոգիստիկ կենտրոնների, ավտոճանապարհների կառուցմանը։ Բելառուսը, ըստ ԵՄ պատրաստած փաստաթղթի, իրեն հասանելիք գումարները պատրաստվում է ծախսել երթևեկության կառավարման համակարգի, երկաթգծերի, սահմանային անցակետի և ավտոճանապարհների շինարարության վրա։ Մոլդովան պատրաստվում է կառուցել ավտոճանապարհներ, նավահանգիստ, երկաթուղի, սահմանային անցակետ և լոգիստիկ կենտրոններ։ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի ամենախոշոր երկիրը՝ Ուկրաինան, իրեն տրամադրվելիք գումարն ուղղելու է Դնեպր գետի վրա ջրարգելների շինարարությանը, նավահանգիստների, օդանավակայանների, երկաթգծի, ավտոճանապարհների կառուցմանը։ Իսկ Հայաստա՞նը Հայաստանում այս ծրագրի շրջանակներում ԵՄ և ՀԲ ֆինանսավորմամբ նախատեսվում է իրականացնել վեց ավտոճանապարհային նախագիծ, ինչպես նաև բարեկարգել Մեղրիի սահմանային անցակետը։ Հայաստանում ֆինանսավորվելիք նախագծերը ոչ միայն ավելի փոքր են, քան մյուս հինգ երկրներում, այլև պակաս բազմազան։ Բնականաբար, Հայաստանը չի կարող իրականացնել նավահանգստի բարեկարգման կամ նավահանգստային ենթակառուցվածքի ստեղծման նախագծեր։ Հայաստանը չէր կարող նաև ներկայացնել երկաթգծային նախագծեր, քանի որ Հայաստանի երկաթուղիները կոնցեսիոն կառավարման են հանձնված «Ռուսական երկաթուղիներ» ՌԴ պետական ընկերությանը, իսկ ԵՄ-ն հազիվ թե կֆինանսավորի ռուսական որևէ պետական կազմակերպության։ Դեպի Իրան նոր երկաթգծի կառուցումը նպատակահարմար չէ եվրոպացիների տեսանկյունից, քանի որ արդեն իսկ կա տարածաշրջանն Իրանի հետ կապող երկաթուղի՝ Ադրբեջանի տարածքով անցնող։ Եվ ուրեմն՝ Հայաստանում նավահանգստային և երկաթուղային ծրագրերի բացակայությունը, այսպես ասենք, տրամաբանական է։ Սակայն տրամաբանական չէ, թե ինչո՞ւ Հայաստանը չի ներկայացրել, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանում բեռնային տերմինալի կառուցման նախագիծ, Կապանի օդանավակայանի զարգացման ծրագիր, ազատ առևտրային գոտիների ստեղծման նախագծեր և այլն, և այլն։ Թեև ԵՄ և ՀԲ կողմից առաջիկա տարիներին տրամադրվելիք 732 միլիոն եվրոն իրոք մեծ ներդրում է լինելու Հայաստանի տնտեսության զարգացման համար, այնուամենայնիվ, ծրագրի ֆինանսավորման պատկերը ԱլԳ մյուս երկրներում ցույց է տալիս, որ ԵՄ հետ շփումներում ՀՀ կառավարությունը պետք է լինի շատ ավելի ստեղծագործ ու լայնախոհ՝ ավտոճանապարհների շինարարությունից զատ այլ նախագծեր կյանքի կոչելու համար։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am