Երբ դա անում է ֆիլմի վերջում ներկայացված ցուցակի անուններից մեկի խոսնակը... Տիգրան Պասկևիչյանի ակնարկը

Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի գրառումը. ««Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը մամուլի ասուլիսով առաջին անգամ ներկայացվել է 2011 թվականի ապրիլին։ Դրանից հետո այն 7 տարի 10 ամիս տեղադրված է եղել համացանցում։ Տարբեր տարիների փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր հիշեցրել են ֆիլմի մասին՝ իրենց էջերում զետեղելով դրա յութուբյան հասցեները։ Զանգվածային լրատվության միջոցները եւս իրենց պատրաստած նյութերում հաճախ հղումներ են արել։ Երեկ «Հայաստանի կորսված գարունը» վերջապես ցուցադրվեց Հանրային հեռուստատեսությամբ՝ գոհունակություն առաջ բերելով հասարակության շրջանում, մինչդեռ սակավաթիվ որոշներ սկսեցին փնթփնթալ ֆիլմի ոչ օբյեկտիվությունից կամ առանձին փաստերի անճշտությունից։ Տպավորություն է, որ նրանք կամ երեկ տեղյակ չեն եղել, որ շուրջ ութ տարի շրջանառվում է 2008-ի մարտի 1-ը փաստավավերագրող բովանդակություն, կամ այսօր իրենց սրբազան գործն են համարում լինել վերջին 20-ամյակի մեծագույն ձեռքբերման՝ գրաքննության, աննինջ պահակը։ Երբ դա անում է ֆիլմի վերջում ներկայացված ցուցակի անուններից մեկի խոսնակը, շատ մեծ դժվարությամբ փորձում ես հասկանալ, թեեւ ցանկը ներկայացված է ոչ թե որպես անհերքելի, այլ հակառակը՝ հերքման ճանապարհին խոչընդոտի հանդիպած փաստաթուղթ։ Իսկ երբ հանրայնացման դեմ анонимка-ի ոճով գրառում է անում նոմինալ իրավապաշտպանը, պատկերացնում ես, թե ի՜նչ երջանիկ էին մարդիկ 2018-ի ապրիլից առաջ։ P.S. Իմ երախտագիտությունն եմ հայտնում ՖԲ-ի այն օգտատերերին, որոնց վերջին ամիսների համառ ջանքով հնարավոր եղավ ճեղքել գրաքննության զրահը»։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am