Երբ հայ զինվորի գլուխը կտրողը հերոսացվում է, ի՞նչ համերաշխության մասին է խոսքը. Արցախի ԱԺ փոխնախագահ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անսպասելի չէր: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ նշելով, որ հանդիպում նախապատրաստվում էր: Խոսելով 1.5 ժամ տևած հանդիպման մասին՝ Վահրամ Բալայանն ասաց, որ Ադրբեջանի դիրքորոշումը՝ Արցախն ամեն գնով մտցնել իրենց կազմ, չի փոխվել, ուստի դժվար թե շոշափելի արդյունքներ լինեն: «Չեմ կարծում, որ Բաքվի դիրքորոշումը թույլ է տալիս կոնստրուկտիվ քննարկում անցկացնել, բանակցություններին ընթացք տալ, որովհետև նրանց պահանջն անհնար է իրականացնել»,- ասաց Բալայանը: Դիտարկմանը, թե մինչև նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ խոսվել էր «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» մասին, Վահրամ Բալայանն ասաց, որ այդ թեզն առաջ քաշողների համար «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևն է: «Այլապես ինչպե՞ս են պատկերացնում: Երբ Ադրբեջանը վերջին տասնամյակներում ամեն ինչ արել է, որ հայատյացության մակարդակը բարձրանա՝ սկսած մանկապարտեզներից, դպրոցներից, քարոզչություն է տարվել, մշտապես բարձր է պահել հակահայկական հիստերիան ու մտածել, որ Ադրբեջանի հանրությանը հնարավոր է պատրաստել խաղաղությա՞ն: Սա շատ երկարատև գործընթաց է: Երբ հայ զինվորի գլուխը կտրողը հերոսացվում է, ի՞նչ բարեկամության կամ հաշտության մասին է խոսքը: Լավ գաղափար է, որ պետք է լինի համերաշխություն, բայց սա չաշխատող գաղափար է»,- մանրամասնեց Վահրամ Բալայանը: Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խո՞ւմբն է առաջ քաշում «խաղաղություն տարածքների» դիմաց թեզը, պատգամավորը պատասխանեց, որ բանակցային սեղանին չկա անգամ փաստաթուղթ, որտեղ կբացատրվի, թե ինչ է նշանակում «խաղաղության պատրաստել» ժողովուրդներին: «Ի՞նչ է նշանակում պատրաստել խաղաղության: Ես կարծում եմ, որ խոսքը միակողմանի զիջումների մասին է: Սա լավ տեղ չի տանի: Հայ ժողովուրդը պայքարել, արյուն է թափել իր ազատության համար և պատրաստ չէ իր հայրենիքը զիջել ուրիշին»,- հավելեց նա: Մանրամասները՝ Tert.am-ում

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am