ՇՏԱՊ. պտղատու ծառերի համատարած սպանդ՝ Արագածոտնի մարզում

Արդեն 10 օրից ավելի է, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչների հիմնական խոսք ու զրույցի թեման օրեր առաջ անհայտ անձի կամ անձանց կողմից գյուղի վարչական տարածքում գտնվող այգեգործական այգիներում 300-ից ավելի պտղատու ծառերի համատարած սպանդն է։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղաբնակներ՝ 40-ամյա Էդգար Սահակյանը, 64-ամյա Մուկուչ Խաչատրյանը և 66-ամյա Վանդուխտ Խաչատրյանն ասում էին. «93-94 թվականներին էս քարուքանդ եղած տարածքը մշակել ենք, օրերով ապառաժ քարերը հեռացրել ենք, տնկել ենք մեծ թվով պտղատու ծառեր՝ խնձորենիներ, ծիրանենիներ, ընկուզենիներ, եղել են օրեր, որ տանից տարաներով ջուր ենք բերել ու ջրել, խնամել ենք, վարկ ենք վերցրել ու էդ վարկը նորից դրել ենք այգիների վրա։ 10 օր առաջ էր՝ էկանք այգի ու հայտնաբերեցինք, թե ինչպիսի վայրագություն են կատարել բնության նկատմամբ։ Թուրքը, որ թուրք է, հային կոտորելուց բնությանը ձեռք չէր տալիս, որ հետո վայելեր էդ բնությունը։ Սրանց արածը թուրքից ինչո՞վ է տարբերվում։ 300-ից ավելի պտղատու ծառեր քոքից կտրել են։ Միանշանակ, էլեկտրական սղոցներով են կտրել ու հիմա սրտներիցս արյուն է կաթում, թե ով կամ ովքեր են այդ տականքները, որ բնության նկատմամբ նման տիպի վանդալիզմ են իրականացրել։ Դիմել ենք Թալինի Ոստիկանություն, ոստիկանները եկել, արձանագրել են ու խոստացել են, որ բացահայտելու են ու կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու են։ Միլիոնների վնաս ենք կրել, չգիտենք՝ ով է փոխհատուցելու էդ վնասը։ Անկեղծ ասած՝ ունենք նաև մտավախություն, որ այդ տականքը կամ տականքները հերթական անգամ գաղտագողի կգան ու մնացած պտղատու ծառերի հերն էլ կանիծեն։ 20-26 տարվա ծառեր էին, որոնք բերք էին տալիս ու էդ բերքի վաճառքից մի քանի ընտանիքներ էին գոյատևում ու բանկերից վերցված վարկն էինք փակում։ Հիմա չգիտենք էլ՝ ոնց ենք դրա տակիկ դուրս գալու։ Միակ հույսը Ոստիկանությունն է, որ գոն կբացահայտի այդ զարհուրելի հանցագործությունը ու կիմացվի, թե ով կամ ովքեր են այդ ապերախտները, ովքեր ոտնձգություն են կատարել բնության նկատմամբ։ Միևնույն է, եթե Ոստիկանությունն էլ չհայտնաբերի, նրանք արժանանալու են Աստծո դատաստանին, չէ՞ որ բնությունը Աստխո ստեղծածն է, ու մենք պահում ու խնամում էինք նրա ստեղծածը»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am