«Իմ քայլ»-ի պատգամավորի բազում սխալներով գրությունից նախկին մարզպետը նեղվել է

Շիրակի նախկին մարզպետ ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Սոֆյա Հովսեփյան կոչված նորելուկ պատգամավորն ինձ, ի թիվս այլոց, մեղադրել է Շիրակի մարզն ավերելու մեջ»։ Նախկին մազպետը գրառման սկզբում նշել է, որ ժամանակ չունի և այդ է պատճառը, որ չի դիմում դատարան և կոչ է անում, նորընտիր պատգամավորին փաստեր ներկայացնել դատախազություն: Նա մասնավորապես նշել էր. «Այսօր Սոֆյա Հովսեփյան կոչված նորելուկ պատգամավորն ինձ, ի թիվս այլոց, մեղադրել է Շիրակի մարզն ավերելու մեջ: Եթե հավես ունենայի գլուխ դնել, դատի կտայի զրպարտության համար: Բայց եթե ինքը փաստեր ունի, թող դիմի դատախազություն: Ուրախ կլինեմ հետը դատարանում հանդիպել: Հա, մեկ էլ, եթե այդքան քաջ էիր, ինչու՞ դրա մասին ինձ չէիր ասում, փոխարենը պատիվ էիր համարում, որ քեզ ընդունում էի»: Իսկ գրառմանը կից լուսանկարում ներկայացված է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի գրածից միայն մի հատված. «Իբր որ ՀՅԴ ասում էր ու թալանում անողոք կերպով ինչ էր տալիս երկրին. Մի հատ խնդրում եմ սթափ նայեք. Ինձ մի դիտարկել, որպես գործիչ, այլ ուղղակի Սոֆյա ու բերեք ազնիվ նայենք, այն ինչ մեր երկրում քանդել էր ՀՅԴ-ն ՀՀԿն չէր էլմպատկեևացնի , մեր մարզը կոնկրետ ավերել են տարիներ շարունակ»: Գրառման բազում վրիպակներից այնքան էլ հասկանալի չէ բուն միտքը և դժվար է նաև հասկանալ, թե ով է հասցեատերը: Թե ինչպես է Խաչատրյանը հասկացել, որ իրեն է վերագրվում տեքստը, 5 անգամ ընթերցելուց հետո էլ չկարողացանք հասկանալ։ ArmDaily.am-ը զրուցել է նաև «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ: Նա ասաց, որ Խաչատրյանը իր գրառումից միայն մի հատված է մեջբերել, որում Խաչատրյանի անունը նշված չէ: Հստակեցրեց, հարգում է Արթուր Խաչատրյանի անձը, սակայն ասաց, որ հավանբար Խաչատրյանին ձեռնտու էր հենց այդ հատվածը ներկայացնելը: Պատգամավորը նշեց, որ Արթուր Խաչատրյանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան. «Տեղի ունեցածը համարում եմ բանավեճի ընթացքում սրացում, որից հետևություններ պետք է անենք և ես, և Արթուր Խաչատրյանը»,- ArmDaily.am-ի հետ զրույցում հավելեց Սոֆյա Հովսեփյանը:  

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am