Փաշինյանը պետք է պարզաբանի հասարակությանը, թե ինչն է իրեն ստիպում ներգրավվել Ալիևի հետ հապճեպ բանակցությունների մեջ. Ավետիք Չալաբյան

Հայաստանի վարչապետը, առանց խախտելու բուն բանակցային գործընթացի գաղտնիությունը, որոշակի պարզաբանումներ պետք է ներկայացնի հասարակությանը, թե ինչն է իրեն ստիպում ներգրավվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հապճեպ բանակցությունների մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով երեկ Դավոսում Փաշինյանի ու Ալիևի հանդիպմանը, որը, ըստ ՀՀ վարչապետի, ոչ պաշտոնական էր: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև. «Երեկ շվեյցարական Դավոսում շատերի համար անսպասելի տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ոչ պաշտոնական հանդիպումը, որը սակայն, տևեց ամբողջ 1,5 ժամ, ինչը վկայում է քննարկման նախապես պատրաստած օրակարգի և ընդհանրապես լուրջ պատրաստության մասին։ Ես բազմիցս եմ առիթ ունեցել նշելու, որ բանակցային գործընթացի արագացումը չի բխում հայկական կողմի շահերից, քանի որ այսօր Ադրբեջանը բազմաթիվ պատճառներով դեռ հնարավորություն ունի հանդես գալ գերակա դիրքերից, այն դեպքում, երբ մեր նպատակը պետք է լինի այդ գերակայության լիակատար չեզոքացումը, և բանակցությունների տեղափոխումը այն դաշտ, երբ Ադրբեջանը այլևս հնարավորություն չունի ուժային շանտաժ իրականացնել Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Այս պայմաններում բացարձակ անհասկանալի է, թե ուր է շտապում Հայաստանի վարչապետը, և ինչու է նա ոչ պաշտոնական առիթ որոնում՝ օր առաջ հանդիպելու Ադրբեջանի նախագահի հետ։ Երկու երկրների արտգործ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել տառացիորեն մեկ շաբաթ առաջ, և այդ հապճեպությունը կասկածելի է։ Կա՛մ Ադրբեջանը մեզ իսկապես կարգավորման ֆանտաստիկ բարենպաստ պայմաններ է առաջարկում, և Հայաստանի վարչապետը օր առաջ փորձում է դրանք ֆիքսել և «բաց չթողնել» հաջողությունը (ինչը խիստ կասկածելի է, դրա որևէ նշան չկա), և կա՛մ էլ Ադրբեջանը, ընդհակառակը, կոշտ ռազմական շանտաժ է սկսել մեր նկատմամբ, և հանդիպումը պետք է լարվածությունը պարպելու համար (ինչը ևս կասկածելի է, քանի որ մեկ շաբաթ առաջ նույն արտգործնախարարները խոսում էին ժողովուրդներին «խաղաղությանը պատրաստելու» մասին)։ Եթե ոչ մեկն է, ոչ էլ մյուսը, ակնհայտ հասկանալի պատճառ այս շտապողականության համար չկա, քանի որ այն այսօր բխում է Ադրբեջանի շահերից, և որևէ կերպ չի բխում Հայաստանի շահերից։ Եթե կա ուրիշ, երրորդ պատճառ, ապա Հայաստանի վարչապետը պարտավոր է դրա մասին բացահայտ հայտնել մեր քաղաքացիներին։ Ընտրություններից առաջ նա բազմիցս հայտարարել է, որ ինքը սպասելու է Ադրբեջանի կողմից արվող իրական զիջումների ձևակերպմանը՝ բանակցությունները վերսկսելու նպատակով, և եթե այսօր դրանք այդպիսի մեծ թափով վերսկսվել են, ապա կամ այդ զիջումների նախնական տարբերակը Ադրբեջանը ուրվագծել է, և դրա մասին մենք բոլորս, գոնե ընդհանուր գծերով, պետք է իմանանք, և կամ էլ այդպիսի զիջումներ չկան, և այդ դեպքում պարզ չի, ինչու է Հայաստանի նոր իշխանությունը շարունակում բանակցությունները՝ նախորդ իշխանություններից իներցիայով մնացած և, ըստ ամենայնի, փակուղային տրամաբանությամբ։ Այն մեր հասարակության կողմից միարժեք մերժվել է և հիմա էլ կմերժվի, որքան էլ որ մեզ փորձեն «պատրաստել խաղաղությանը»։ Ավելի հեռուն գնացող ենթադրություններ չեմ անում, սակայն կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը, առանց խախտելու բուն բանակցային գործընթացի գաղտնիությունը, որոշակի պարզաբանումներ պետք է ներկայացնի հասարակությանը, թե ինչն է իրեն ստիպում ներգրավվել այս հապճեպ բանակցությունների մեջ, և ինչ ենք մենք բոլորովս արդյունքում շահում»։ Հիշեցնենք, որ վերանշյալ հանդիպման մասին «Ֆեյսբուքի» միջոցով հայտնել էր Փաշինյանը՝ գրելով. «Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը... Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու. «Հետք» Թրքասիրության շաբաթ՝ Հայաստանում (video) Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական եկեղեցիները, իսկ ՀՀ իշխանությունը՝ վարչականորեն․ Տեր Մակար Դատախազությունն ապրում է իր պատմության ամենաքաղաքականացված ժամանակաշրջանը, վերածվել է պարզապես «նիկոլադուքյանի». Րաֆֆի Ասլանյան Սա քաղաքական նախընտրական կրկես է, նախընտրական շոու. Արթուր Չախոյան 190 մլն դրամի հափշտակության դեպք. գլխավոր հաշվապահի, ևս 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը․ Վահե Հովհաննիսյան Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար ՌԴ Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը 155 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան Իրանական կողմը չի մասնացկի ԱՄՆ-ի հետ բանակցություններին Народу Армении предстоит выбор между потерей себя и спасением национальной идентичности Սպիտակ տունը հաստատել է՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը չի այցելի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը. «Հրապարակ» Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել. «Իրավունք» Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Եկեղեցու և նրա սպասավորների դեմ. «Հրապարակ» «Եթե մարդկայինը մի կողմ դնեմ, կփոշիացնեմ ՔՊ-ին․ մեջտեղը Փաշինյան կա». ինչի՞ց է նեղսրտած Սարգսյանը Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. Ժողովուրդ Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ» ՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am