Արամ Սարգսյանի սիլլոգիզմը կամ «Մուտք կա»/տեսանյութ/

2017-ի ԱԺ-ում ընդդիմադիր անտուրաժ էր պետք, և հաճախորդներ գտնվեցին: Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը ևՆիկոլ Փաշինյանը գոռում էին՝ «Ելք կա», ու մտան, ավելի ճիշտ՝ մտցվեցին խորհրդարան: Ուշագրավ է, որ «Ելքն» իր ստեղծման օրվանից մի շարք ձևափոխությունների ենթարկվեց: Իրար հայհոյել են, հետո միացել են, պառակտվել են, նորից միացել են, մասամբ բաժանվել են, ամբողջությամբ են բաժանվել, կիսամիացել են և հիմա դարձել են խորհրդարանում ու դրա պատերից դուրս համատեղ կյանքով ապրող անհասկանալի ընտանիք: Ամենասկզբում, երբ դաշինքի անդամները դեռ չգիտեին, որ դաշինք են կազմելու, միմյանց մեղադրում էին Բ26-ին ծախված լինելու համար: Հետո եկավ դաշինք կազմելու ժամանակը: Դրան հաջորդեց պառակտումը, քանզի Նիկոլ Փաշինյանը դարձավ քայլարշավորդ, իսկ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը մնացին Բ26-ի տիրույթում: Սերժ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո վերջիններս դարձան «թավշյա» ու նոր կառավարությունում պաշտոններ ստացան: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում, սակայն, Փաշինյանն իր երբեմնի դաշնակիցներին չվերցրեց ցուցակ, ու սրանք ստիպված մասնակցեցին «Լույս» դաշինքի անվան տակ: Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում «Ելքն» արդեն երեք մասի էր բաժանված: Փաշինյանի գլխավորած ուժը խորհրդարան անցավ որպես իշխանություն, իսկ «կլասիկ» քաղաքական գործչի վերածված Մարուքյանի ԼՀԿ-ն՝ որպես ընդդիմություն կամ չիշխանություն, որը քվեարկում է «Իմ քայլի» պես: Ինչ մնում է «Հանրապետություն» կուսակցությանը, ապա խորհրդարանից դուրս մնացած Արամ Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանն օրերս վերանշանակվել է Արդարադատության նախարարի պաշտոնում: Դրան զուգահեռ՝ Ա. Սարգսյանի կուսակցությունը հայտարարել է իշխանություններին աջակցելու մասին: Ասում են՝ արտաքին քաղաքականության մեջ հակադրվում ենք Փաշինյանին, բայց ահա ներսում սատարում ենք նրան. սա պաշտոն ստանալը հիմնավորելու հայաստանյան «կլասիկ» տարբերակ է: Հիշեցնենք, որ երբ Արամ Սարգսյանը տեղ չգտավ Փաշինյանի ցուցակում, ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզչության փուլում մի պահ «թունդ» բաներ սկսեց ասել «Քաղաքացիական պայմանագրի» հասցեին: Նա ասաց, որ Փաշինյանն այնքան է կրկնում ՀՀԿ-ականների քայլերը ու այնքան մոտ է նրանց գաղափարախոսությամբ, որ կարող է նույնիսկ կոալիցիա կազմել նրանց հետո: Սարգսյանը, բնականաբար, դա ասում էր բացասական կոնտեքստով, ու ասում էր՝ ցույց տալու համար, որ ինքը տարբերվում է նրանցից ու, իբր, Փաշինյանի հետ չի համագործակցի: Զեյնալյանի վերանշանակմամբ հիմա Սարգսյանը փաստացի կոալիցիայի մեջ է մտել Փաշինյանի հետ: Ուստի Փաշինյանի սիրած սիլլոգիզմից ելնելով՝ կարող ենք ասել, որ Արամ Սարգսյանը կարող էր կոալիցիա կազմել նաև ՀՀԿ-ի հետ: Այսինքն՝ համարյա կազմել է, քանզի կարծում էր, որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր տեսակետներով ՀՀԿ-ից չի տարբերվում: Մի խոսքով, «Ելք» դաշինքի մաս կազմած կուսակցությունները միշտ էլ իշխանությունների մոտ մուտք են գտնում: Գոռում էին՝ «Ելք կա», բայց միշտ առաջնորդվում են «Մուտք կա»սկզբունքով: 7or.am Հայկ Ուսունց

դիտվել է 48 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am