Պետական գերատեսչություններից զանգվածային ազատումներ են սպասվում

«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ իշխանության մեջ կադրերի առումով շատ լուրջ խնդիրներ կան, նորություն չէ: Ու հարցը միայն, այսպես կոչված, «կադրային սովը» չէ: Մեր երկիրը, խոշոր հաշվով, երբեք էլ «կադրային սով» չի ունեցել: Հարցն այն է, թե ինչ սկզբունքով են ընտրվում կադրերը՝ մի կողմից, և որքանով են նորմալ կադրերը պատրաստ աշխատել նորերի հետ՝ մյուս կողմից: Նախօրեին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի հրաժարականը ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի անակնկալ ազատումը պաշտոնից մեկ անգամ ևս եկան փաստելու, որ ընդհանուր առմամբ պետական համակարգում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ առողջ է: Ղամբարյանի նման մասնագետի հեռանալը գուցե լավ է իր համար, փաստաբանական համակարգի համար, սակայն ինքնին անհանգստացնող է պետական ապարատի, այս դեպքում՝ իրավապահ համակարգի համար: Իսկ Գրիգորյանի «ոտքի վրա» ազատումը մտահոգիչ է կադրերի ընտրության սկզբունքների ու անաչառության տեսակետից: Մեր տեղեկություններով, իշխանություններն այս փուլում փորձում են համալրել կադրային ահռելի բացը, որ ունեն, սակայն մի կողմից հիմնական չափորոշիչը «պոլի փետի» հայտնի սկզբունքն է ու այն, թե որքանով տվյալ անձը արագ կանցնի «թրի տակով», այն է՝ համակերպվող, ենթակա, կատարող կլինի՝ առանց հակադրման ու նախաձեռնողականության որևէ նշույլի, մյուս կողմից կայացած շատ անձանց վիրավորում է ձևավորված ինչ–որ անհասկանալի հանձնաժողովի միջոցով «քննական» այն պրոցեսը, որով պիտի անցնի պոտենցիալ թեկնածուն: Վերջապես, մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ տարբեր պետական գերատեսչություններում ներկայումս աշխատողներից ոմանք ևս նպատակ ունեն առաջիկայում ազատվել աշխատանքից: Ընդ որում, պատճառները բավական տարբեր են ու դրանց մեջ ցածր աշխատավարձը ամենավերջին տեղերից մեկում է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 83 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը... Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու. «Հետք» Թրքասիրության շաբաթ՝ Հայաստանում (video) Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական եկեղեցիները, իսկ ՀՀ իշխանությունը՝ վարչականորեն․ Տեր Մակար Դատախազությունն ապրում է իր պատմության ամենաքաղաքականացված ժամանակաշրջանը, վերածվել է պարզապես «նիկոլադուքյանի». Րաֆֆի Ասլանյան Սա քաղաքական նախընտրական կրկես է, նախընտրական շոու. Արթուր Չախոյան 190 մլն դրամի հափշտակության դեպք. գլխավոր հաշվապահի, ևս 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը․ Վահե Հովհաննիսյան Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար ՌԴ Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը 155 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան Իրանական կողմը չի մասնացկի ԱՄՆ-ի հետ բանակցություններին Народу Армении предстоит выбор между потерей себя и спасением национальной идентичности Սպիտակ տունը հաստատել է՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը չի այցելի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը. «Հրապարակ» Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել. «Իրավունք» Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Եկեղեցու և նրա սպասավորների դեմ. «Հրապարակ» «Եթե մարդկայինը մի կողմ դնեմ, կփոշիացնեմ ՔՊ-ին․ մեջտեղը Փաշինյան կա». ինչի՞ց է նեղսրտած Սարգսյանը Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. Ժողովուրդ Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ» ՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am