Պաշտոնանկ արված Արթուր Գրիգորյանի գործելաոճը կառավարության սրտով չէր. նա «մեծ-մեծ խոսել է»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն երեք օր է, ինչ հանրությանը հանգիստ չի տալիս ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկությունը: Գրիգորյանի պաշտոնանկությունը մեծ աղմուկ է բարձրացրել բնապահպանների մոտ, այն անգամ իր համար է անակնկալ եղել: Երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մեկնաբանել է կատարվածը` նշելով, որ Գրիգորյանին նախապես տեղեկացվել է վարչապետի որոշման մասին: Աղաջանյանը, սակայն, հստակ չի մատնանշել, թե ինչն է Գրիգորյանին ազատելու պատճառը, բայց «Ժողովուրդ» թերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան այդ կապակցությամբ: Մինչ այդ նշենք, որ Գրիգորյանը տեսչական մարմնի ղեկավար նշանակվելուց առաջ տնօրինում էր ՀԿ-ն: Պարզվում է` կառավարության, նաեւ Բնապահպանության նախարարության վերին օղակներին դուր չի եկել Գրիգորյանի գործելաոճը. նա մասնավոր զրույցներում իշխանական վերնախավի մասին այնքան էլ լավ չի արտահայտվել՝ «մեծ-մեծ խոսել է», ինչը եւ շատերին դուր չի եկել: Կառավարական կուլիսներում խոսում են այն մասին, որ Գրիգորյանը այդպես էլ չկարողացավ ՀԿ-ական իր ոգին փոխել պաշտոնյայի կեցվածքով: Նկատենք, որ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում ակտիվ է եւ ազատ, պարբերաբար գրառումներ է անում` անգամ վիրավորելով որսագողերին: Բայց, կարծես թե, Գրիգորյանի բաց աշխատելը կառավարության անդամների սրտով չի եղել»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am