Քոչարյանների դեմ արշավանքը շարունակվում է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի: Հիշեցնենք, որ Վանեցյանը իր եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսումների թեմայով հրավիրած հայտնի մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր. «Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ «մենք ոչ մի բան չունենք»։ Փաստերով կխոսենք և կհրապարակեմ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել։ Ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ, այլ ունեցվածքները»։ Լրագրողների դիտարկմանը, թե խոսք կա, որ նա բաժնետերերի ցուցակում է, Վանեցյանն այսպես արձագանքեց. - «Բաժնետերերի մեջ՝ չի նշանակում, որ պետք է մարդուն ստիպեն, որ 6 միլիոն դոլար փող տա իրանց, իրանք էլ տանեն։ Ձեզ կտա՞ն 6 միլիոն դոլար հենց ընենց, ո՞ր մեկին կտան։ Ունենք ստացած ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ, չէի ուզում խոսել, բայց... ունենք մի սխեմա, որտեղ հստակ երևում է՝ ոնց է գալիս և վերջում Քոչարյանի ընտանիքը դառնում սեփականատեր։ Ունենք գումարի սկզբնաղբյուրը, թե որտեղից այդ գումարն ի հայտ եկավ, և ունենք, թե այդ գումարը ոնց փոխանցվեց Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին և մնացած գույքերը, որի մասին խոսում ենք»։ Նշենք, որ Արթուր Վանեցյանը իր ասուլիսից հետո խմբագրել էր խոսքը, ասելով, որ արագ խոսելու հետեւանքով էմոցիոնալ հայտարարություն է արել, պետք է ասեր՝ փողերի լվացում, կաշառք է ասել: Սակայն Քոչարյանի որդին Սեդրակ Քոչարյանը գտնում է, որ դա զրպարտություն է ու Վանեցյանը պետք է հրապարակային հերքի այդ տեղեկությունները: Նա դրամական փոխհատուցում չի պահանջում դատարանում: Դատական առաջին նիստն անցել է զավեշտալի մթնոլորտում, ինչպիսին, որ պարոն Վանեցյանն է իր բարձր պաշտոնում՝ սիրողական հայտարարություններով եւ անհիմն գործողություններով, նույնպիսին էլ ներկայացել է դատարանում՝ ի դեմս իր պաշտպանի՝ փորձելով կռուտիտ անել ու ֆռռացնել իր ասածները: Կրտսեր Քոչարյանի շահերի պաշտպան Անի Ալավերդյանը մինչ հաշվիվ էր պահանջում, որ Վանեցյանը պետք է ապացուցի, թե ո՞ւմ են ստիպել 6 մլն դոլար փող տալ, քանի որ պաշտպանի հիշեցմամբ նա խոստացել է փաստեր ներկայացնել «Կոնգրես» հյուրանոցի ձեռքբերման հետ կապված, կաշառքը պետք է ապացուցի: Վանեցյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը փորձում էր համոզել, որ Քոչարյանի ընտանիք ասելով իր պաշտպանյալը նկատի չի ունեցել անձամբ Սեդրակին եւ որ ընտանիքը լայն հասկացողություն է; Ավելին նա ասում է, որ հայցվորը պետք է ապացուցի, որ հենց իր դեմ է ուղղված Վանեցյանի խոսքը, որ դրանք հանդիսանում են արատավորող տեղեկություններ եւ սա դեռ ամբողջը չէ, Սեդրակ Քոչարյանը պետք է դատի տա ոչ թե Վանեցյանին, այլ Հայաստանի հանրապետությանը, քանի որ Վանեցյանը ներկայացել է որպես պետական պաշտոնյա: Եթե ապացուցվի, որ Վանեցյանը Քոչարյանի որդուն նկատի չի ունեցել, նաեւ՝ որ Վանեցյանը պատասխանող չպետք է լինի, այլ՝ ՀՀ-ն, քանի որ նա պաշտոնատար անձ է, նոր հայց չեն կարող ներկայացնել, քանի որ նման հայցի վաղեմության ժամկետն արդեն ավարտվել է: Նիստը հետաձգվել է: Հայցվոր կողմը պետք է եռօրյա ժամկետում ապացույց ներկայացնի, որ Սեդրակ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցի սեփականատերն է: Ուշագրավ է, որ մինչ Քոչարյանի որդին փորձում է դատարանով վերականգնել իր բիզնես համբավը, նրանց դեմ նոր արշավ է սկսվում: Դատական նիստի հենց նույն օրը Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց, որի թիրախում «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունն է: Ըստ հաղորդագրության՝ 2016-2017 թվականների ընթացքում ընկերությունը նվազեցրել է հարկվող շահույթը, ինչի հետևանքով, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է մոտ 200 միլիոն ՀՀ դրամ գումարի վնաս (առանց տույժ և տուգանքների):Հիշեցնենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ ընկերությունը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիներից մեկին: Շատ չանցած ընկերության տնօրենը պարզաբանեց, որ այդ հայտարարությունն անհիմն է.<<Պաշտոնապես հայտնում ենք, որ ՊԵԿ աշխատակիցներն այս ընթացքում որևէ անգամ չեն այցելել «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ ստուգումներ իրականացնելու նպատակով և անհասկանալի է, թե ինչ չարաշահումների և նախնական հաշվարկների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրության մեջ և ինչ փաստերի վրա է հիմնված տվյալ հայտարարությունը: Բավարար հիմքեր ունենք պնդելու, որ ՊԵԿ նման վարքագիծը բացառապես միտված է արատավորելու «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ գործարար համբավն ու հեղինակությունը, ուստի կոչ ենք անում ձեռնպահ մնալ ՊԵԿ կողմից տարածվող վստահություն չներշնչող հաղորդագրությունները հրապարակելուց և ցանկացած այլ միջոցներով տարածելուց>>,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը եւ ընդհանրապես նրա վերաբերյալ իշխանությունների մեղադրանք-հայտարարությունները, ըստ էության, անհիմն են , չի բացառվում, որ ՊԵԿ այս հայտարարությունը եւս դատական գործ դառնա ու էլի պարզվի, որ հիմնավոր չեն, փոխարենը իշխանությունն այսպիսով ուզում է <<կոնտրոլի>> տակ պահել Քոչարյանների ընտանիքը եւ նման տեղեկություններով վարկաբեկել վերջիններին: Անի Սահակյան

դիտվել է 187 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am