Սեր,թե տագնապ.Նիկոլ Փաշինյանի զեղումները առ ՀՅԴ

Հետաքրքիր նրբերանգներ են ստանում ՀՅԴ-իշխանություն հարաբերությունները: Մի կողմից՝ թավշյա հեղափոխությունից հինգ պակաս ՀՀԿ-ի գրկից Նիկոլ Փաշինյանի գիրկն անցած հին ընկերները, որոնք ինքնակամ լքեցին կոալիցիան, իսկ ընտրությունների արդյունքներում դուրս մնացին խորհրդարանից, շատ արագ վերականգնեցին իրենց ուժերը եւ վերջին հրապարակային գործունեությամբ ցույց են տալիս, որ չեն պատրաստվում հայտնվել քաղաքական լուսանցքում, դրա վառ վկայությունը օրերս ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կոշտ քննադատությունն ու սպառնալիքն էր ուղղված Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որ հաջորդ ընտրություններին նրանց տուն են ուղարկելու եւ վերցնելու են իշխանությունը, ինչպես նաեւ Հայ դատի գրասենյակի վիրավորական արձագանքը Մամեդյարով-Մնացկանյան հանդիպմանը, որը գրասենյակը ոչ պակաս <<հիմարների համաձայնություն>> էր որակել: Մյուս կողմից՝ իշխանությունն ի դեմս Փաշինյանի աներեւակայելի հարգանք է ցոուցաբերում այս կառույցին, մեկնում նաեւ համագործակցության ձեռք: 2019 հունվարի 16-ին Արցախում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների 5-րդ օրը Նիկոլ Փաշինյանը ողջյունի ուղերձ է հղել, որը մի տարատեսակ մտորումների տեղիք է տալիս. <<ՀՅԴ-ն անցել է պատմական մեծ ուղի՝ հերոսական ու ողբերգական, երբեմն՝ հակասական ու վիճելի, երբեմն՝ միարժեքորեն իրավացի, հաճախ՝ հալածված, բայց միշտ կիսել է իր ժողովրդի ճակատագիրը։ Բացառիկ է Դաշնակցության դերը աշխարհասփյուռ հայության ազգային ինքնության պահպանման, գաղթօջախների կազմակերպման, հայկական կառույցների կայացման գործում>>,- ասվում է այդ ուղերձում: Եթե նկատի ունենանք, որ հին ընկերների մասին այս գնահատականը հնչեցնողը ՀՅԴ-ի ոխերիմ հակառակորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, ապա արժե հասկանալ, ՀՅԴ-ի հակասականությունը առաջին նախագահի հետ ունեցած հարաբերություններին է վերաբերում, թե ճիշտ հակառակը՝ այս հարցում ՀՅԴ-ն <<միարժեքորեն իրավացի>> է իր այն պնդումներում, որ Տեր-Պետրոսյանը քաղաքական խնդիր էր լուծում ՀՅԴ-ի կասեցման, կուսակցականների հետապնդման, նրանց բանտեր լցնելու իր քաղաքականության մեջ: ՀՅԴ-ն <<հաճախ հալածվել>> է բոլոր իշխանություններին միայնակ չթողնելու համար , բայց փաստորեն, փաշինյանական գնահատմամբ անկախ ամեն ինչից այդ կուսակցությունը մշտապես կիսել է ժողովրդի ճակատագիրը: Փաշինյանը Ընդհանուր ժողովին մաղթում է հաջող ընթացք, արդյունավետ աշխատանք, նաև իմաստուն ու հեռատես որոշումների ընդունում։ Հետաքրքիր է՝ ինչ նկատի ունի այս ուղերձով, ինչ որոշում է պատրաստվում ընդունել ՀՅԴ-ն, որից առաջ ՀՀ վարչապետն էլ իր համագործակցությունն է առաջարկում: Հիշեցնենք, որ ժողwվն ավարտվելու է մի քանի օրից, որից հետո կուսակցությունն ըստ ամենայնի ապագա ծրագրերի եւ գործողությունների իր տեսլականը, որոշումը կներկայացնի: <<Իմ և Հայաստանի նորընտիր խորհրդարանի մեծամասնության անունից հայտարարում եմ, որ պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ։ Մենք նաև բաց ենք լինելու ձեր հնչեցրած առաջարկությունների և քննադատության հանդեպ>>,- շտապում է համագործակցության ձեռք մեկնել հեղափոխության առաջնորդը, որը մեկ գիշերվա մեջ ու հայտնի նախագծի պատճառով հրապարակում պատրաստվում էր հայտնել իր եւ ՀՅԴ-ի ապահարզանի մասին, սակայն վերջինն առաջ ընկավ եւ ինքնակամ դուրս եկավ գործադիր մարմնից: Հիմա, երբ ընտրություններն արդեն անցյալում են, իսկ Փաշինյանի իշխանության դեմ բողոքի ալիք է բարձրանում, նա դարձ ի շրջանս յուր է կատարում ՀՅԴ-ի նկատմամբ: Մի կողմից սփյուռքի ազդեցիկ կառույցների վրա ՀՅԴ-ի ազդեցությունը, մյուս կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցությունը Նիկոլ Փաշինյանին հարաբերությունները վերարժեվորելու ազդակ են հաղորդում: Ի վերջո, ՀՅԴ-ի հետ կապերի խզումը կնշանակի փակել դուռը սփյուռքի առջեւ, իսկ որ Փաշինյանի համար ամենակարեւորն է՝ այդպիսով դուռ բացել ՀՅԴ-Քոչարյան դաշնակցության առջեւ: Անի Սահակյան

դիտվել է 84 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am