Մարդիկ աշխատել են, չստանա՞ն իրենց պարգևավճարները. Հունան Պողոսյան

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ևս ինքն իրեն պարգևատրած մարզպետների թվում է։ Պողոսյանը, սակայն, դրանում որևէ խնդիր չի տեսնում։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Պողոսյանը երկու անգամ է իրեն պարգևատրել, մինչդեռ մարզպետարանի տարածած պարզաբանման համաձայն՝ Սյունիքի մարզպետը ոչ թե երկու անգամ, այլ երկու հոդվածներով եւ մեկ անգամ է խրախուսել մարզպետարանի աշխատակիցներին և իրեն։ Պարզաբանման մեջ նաև ասվում է, որ Հունան Պողոսյանն իր պարգեւատրման միջոցներով մարզի տարբեր կառույցների մանուկների համար ամանորյա նվերներ է ուղարկել։ Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է Հունան Պողոսյանի հետ։ –Պարո՛ն Պողոսյան, թեև դուք պարզաբանում ներկայացրել եք այդ պարգևավճարների հետ կապված, այդուհանդերձ ձեզ և մյուս մարզպետներին քննադատողներն ասում են՝ հարցին պետք է նայել ոչ միայն օրենքի տեսանկյունից, այլ նաև բարոյական հարթությունում այն պետք է դիտարկել։ Համամիտ չե՞ք։ -Յուրաքանչյուրն ինքը պետք է մտածի՝ որքանով է բարոյական, որքանով՝ ոչ։ Որքան մարդ, այդքան կարծիք։ -Այսինքն՝ հանրության արձագանքը տեղին չե՞ք համարում։ -Ցանկացած առողջ քննադատություն տեղին է, մնացածը վերցրել չգիտեմ՝ ինչ են անում…Անհասկանալի շահարկումներ են անում, մարդիկ աշխատել են, չստանա՞ն իրենց պարգևավճարները։ Նորմալ աշխատել են, ցանկացած մարզպետարանում նորմալ աշխատողներ կան։ Վերցրել կառչել են, որ մարզպետներն են իրենք իրենց խրախուսում, ընդ որում՝ առանց խորանալու, հասկանալու։ Այդ շահարկումները քննադատության բովանդակությունը ճիշտ չեն դարձնում։ -Օրինակ, Վայոց ձորի մարզպետն ասում է՝ փորձում են իշխանության վրա բիծ քաշել, համաձա՞յն եք իր հետ։ -Ես հարյուր պատճառ կարող եմ ասել, բայց ձեռնպահ կմնամ։ -Այսինքն՝ որևէ խնդիր չեք տեսնում այդ պարգևավճարների հետ կապված։ -Իհարկե ոչ: -Մի հարց էլ այլ թեմայով, հավաստի՞ են լուրերը, որ դուք նշանակվելու եք ՀՀ ոստիկանապետ։ -Դուք զանգել և ինձ հարցեր եք տալիս մարզպետի իրավունքներից և պարտականություններից և կտրուկ անցում եք կատարում։ Չկա նման բան, ես նստած իմ տեղում աշխատում եմ՝ որպես Սյունիքի մարզպետ։ Այդ նույն մամուլն այսօր էլ արդեն այլ թեկնածուի մասին է լուրեր տարածել։

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am