Ալիևի խորամանկ հաշվարկը՝ «ական» Փաշինյանի ոտքերի տակ

Երբ խոսք է գնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանում արթնացած սպասումների մասին՝ երբեմն իշխանությունները փորձում են մեղադրել հասարակությանը անհարկի դիրքորոշում ունենալու, Ադրբեջանից հնչող գնահատականներն անտեղի կարևորելու մասին: Մինչդեռ ակնհայտ է, որ ոչ միայն Ադրբեջանի իշխանություններն, այլև միջազգային հանրությունն ունեն կոնկրետ սպասելիքներ: Եվ ոչ միայն ընդհանրական՝ միջազգային հանրությունը, այլև հենց կոնկրետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները: Վերջերս Լավրովի ուղիղ գնահատականն անգամ կոնկրետ Հայաստանից ակնկալվող քայլերին էր առնչվում էր, որն էլ, ենթադրաբար խաղաղություն հաստատելուն կարող է միտված լինել: Էլ չենք խոսում վերջին օրերին՝ ՄԱԿ-ից, ԵՄ-ից՝ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» վերաբերյալ հայտարարությունները, որոնք միջազգային հանրությունը որսաց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո, որն արվեց օրեր առաջ Փարիզում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո: Ո՞րն է հիմա Բաքվի գիծը: Այն բավական մտածված ու հաշվարկված է: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը օրերս շեշտեց, թե Բաքուն պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը, ինչպես նաև նրանց տրամադրել ինքնակառավարման բարձր մակարդակ՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կապակցությամբ մեր երկրի դիրքորոշումը ամենաբարձր մակարդակով բազմիցս հնչել է: Հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմքի վրա՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: Մամեդյարովի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակներում՝ Դուշանբեում ու Սանկտ Պետերբուրգում կայացած Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի զրույցները, նաև երկու երկրների արտգործնախարարների հանդիպումները «որոշակի լավատեսության հիմք են հանդիսանում բանակցային գործընթացի առաջընթացի տեսակետից»: Մամեդյարովն ընդգծել է, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ: Նկատենք, որ նաև համանախագահների կողմից նման դրական սպասումներով և շեշտադրումներով հայտարարություններ վաղու չէին եղել: Դիվանագետներն ու փորձագետներն արդեն Հայաստանի տնտեսական զարգացման, տարածաշրջանային նախագծերում Հայաստանի մասնակցության հնարավորություններն են քննարկում՝ Հայաստանին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից օգտվելու շանսը: Հետևողական ինտենսիվությամբ Ադրբեջանն անընդհատ խոսում է դրական տեղաշարժի հույսերի մասին: Մի քանի շաբաթվա մեջ Ալիևը արձանագրեց, որ Ադրբեջանն այս տարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական տեղաշարժերի հույս ունի՝ ասելով. «Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի նոր իշխանությունը կկարողանա իրականացնել երկրի բարեփոխման ուղղությամբ իր բոլոր պլանները միմիայն հակամարտության կարգավորման դեպքում: Դրա համար նրանք պետք է դուրս գան այն տարածքներից, որոնք իրենց չեն պատկանում, և հնարավորություն տան տասնյակ հազարավոր ադրբեջանցիներին վերադառնալ իրենց հողերը»: Ալիևը կրկին ընդգծել է, որ այդ հարցում փոխըմբռնման հասնելու հույսեր ունեն, բայց հավելել է, թե չի կարող գուշակություններ անել: «Ժամանակը ցույց կտա», - նշել է նա՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչով է պայմանավորված հույսը, որի մասին վերջին օրերին պարբերաբար խոսում են Ադրբեջանի իշխանությունները: Օրեր նա արդեն վստահեցնում էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նոր իրավիճակ է ստեղծվել. «Մենք խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, և մեր մասնակցությունը բանակցություններին դրա ապացույցն է: Սակայն, յուրաքանչյուրը պետք է իմանա, որ ռազմական գործոնը շատ կարևոր է, և մենք կշարունակենք հզորացնել մեր բանակը», ֊ ասել է Ադրբեջանի նախագահը: Կրկնելով իր ռազմատենչ հայտարարությունները՝ Ալիևը միաժամանակ պնդել է, թե այժմ հակամարտության կարգավորման հարցում նոր իրավիճակ է ստեղծվել. «Հույս ունեմ, որ 2019-ին այդ ուղղությամբ կարող է առաջընթաց լինել»: Բաքուն բանակցային պատասխանատվության բեռն, այսպիսով, թողնել է Հայաստանի ուսերին՝ նախօրոք դրական հույսերի ու հնարավորությունների մասին խոսելով: Թամար Բագրատունի

դիտվել է 109 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am