Կոնսենսուս Ղարաբաղի հարցով. Ինչ են հուշում Մոսկվայի, Բրյուսելի ու Վաշինգտոնի ազդակները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարների միջև՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցած հանդիպումները դրական ազդակ են հաղորդում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, այս մասին ասվում է Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսնակ Մայա Կոսյանչիչի հայտարարության մեջ: «Եվրամիությունն անհամբերությամբ սպասում է բանակցությունների արդյունքների՝ ներառյալ երկրների արտգործնախարարների՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին վերջերս ձեռք բերված համաձայնության ամբողջական իրականացմանը, ինչպես նաև բանակցություններին նոր լիցք հաղորդելուն ուղղված քայլերին»,- ասված է Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսնակի հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ Եվրամիությունը շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության շրջանում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Հայտարարության համաձայն՝ բոլոր կողմերը կշահեն երկարաժամկետ խաղաղության հաստատումից, ինչը կօգնի Հարավային Կովկասի տարածաշրջանին գործի դնել իր ամբողջ ներուժը: Այսպես` Եվրամիությունը դրական ազդակներ է տեսնում ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում, և ակնկալում է, որ կողմերը լիարժեքորեն կիրագործեն վերջին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Փաստացի, ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինն էլ միացավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Ազդակը շատ կոնկրետ է՝ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն, վերջերս ձեռք բերված համաձայնության ամբողջական իրականացում.. Ասել կուզեն՝ Փաշինյանից և Ալիևից կոնկրետ քայլեր են ակնկալվում: Ուշագրավ է, որ կողմերի միջև վստահությունն ամրապնդող միջոցառումների մասին հիշատակելով միջազգային հանրությունը, ինչպես և ԵԱՀԿ Մինսկի խումը՝ չեն էլ հիշատակում վստահության մեխանիզմների ներդրման մասին, ըստ երևույթին, բավարարված մնալով Հայաստանից և Ադրբեջանից հնչող Դուշանբեի «վերելակային» պայմանավորվածությունների հաջողություններով: Եթե հաշվի առնենք հանգամանքը, որ վերջին շաբաթներին նաև Մոսկվան ՌԴ արտգործնախարար Լավրովի մակարդակով ազդարարեց, որ հայկական կողմից ակնկալում է որոշակի քայլեր: ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող Ռուսաստանը, այժմ էլ ԵՄ-ն, կարելի է ասել, որոշակի կոնսենսուս ունեն ԼՂ հարցում: Մնում է ավելի հստակ ազդակներ ստանալ Վաշինգտոնից: Թերևս, նման մի ազդակ էլ կարելի է համարել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին, որում նա շնորհավորում էր ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին», ասվում էր Թրամփի ուղերձում: Թամար Բագրատունի

դիտվել է 43 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am