Խտրական «հավասարությունը» Սերժի եւ Նիկոլի «վախտ»

«Փաստ» թերթը գրում է. «Նաիրի ինշուրանսի» հետ կապված աղմուկը եւս մեկ անգամ ստիպեց մտորել «հավասարների» եւ «ավելի հավասարների» մշտական դիլեմայի մասին: Բնավ կասկածի տակ չդնելով պատկան մարմինների գործունեության անաչառությունը, ինչպես նաեւ կոնկրետ այս դեպքում հնարավոր խախտումների առկայության հնարավորությունը, չենք կարող չարձանագրել մի քանի բան: Հայաստանում ապահովագրական ընկերությունները շատ չեն, դրանք կարելի  է հաշվել ձեռքի մատների վրա: Ավելին՝ քիչ թե շատ այդ ոլորտի հետ թեկուզեւ հպանցիկ շփում ունեցողները գիտեն, որ ընկերությունների աշխատելաոճը առանձնապես չի տարբերվում: Այս իմաստով առավել տրամաբանական կլիներ, եթե պետությունը ոլորտում հնարավոր խախտումների դեմ պայքարին ձեռնամուխ լիներ համակարգային, ոչ թե խտրական մոտեցմամբ: Այս խտրական մոտեցման տպավորությունն, ընդ որում, անընդհատ ներկա է: Ձերբակալվում է մանկապարտեզի մեկ տնօրեն, կարծես միայն այդ տնօրենն է, որ կոռուպցիոն գործարքներում կարող էր մասնակից լինել, քանդվում  է մեկ ապօրինի շինություն, կարծես միայն այդ շինությունն էր ապօրինի Երեւանում: Գուցե այս ամենը պատահականություն է, այն իմաստով, որ առանձին դեպքերն են հայտնվում պատկան մարմինների ուշադրության կենտրոնում, բայց ոչ երբեք համակարգային խնդիրները: Ոչ ոք չի վիճարկում անօրինականությունների դեմ պայքարելու կարեւորությունը, մեղավորներին պատժելու անհրաժեշտությունը: Լրիվ ընդհակառակը: Բայց նույն այդ պատահականությունների շարքում երեւում է ներկայիս իշխանության քաղաքական հակառակորդների, քաղաքական թիրախների ստվերը: Գուցե սա եւս պատահակա՞ն է: Հաշվի առնելով, որ հետհեղափոխական Հայաստանում իշխանության հասցեին հնչող ցանկացած մտահոգություն ստանում է՝ «բա Սերժի վախտ լա՞վ էր» որակի արձագանք, նշենք, որ, իհարկե, լավ չէր: Ավելին՝ արդարադատության խտրական կիրառումը ունեցել է գրեթե կազմակերպված բնույթ «Սերժի վախտ»: Բայց հիմա մենք ապրում ենք «Նիկոլի վախտ»: Իսկ Նիկոլի եւ Սերժի վախտերի միջեւ ճանապարհն անցել է հեղափոխությամբ: Սա ուղղակի, որպես հիշողության թարմացում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am