150 տոկոս պարգեւավճար. Գաբայանը գերազանցել է մարզպետների «ռեկորդը»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջին ոչ միայն մարզպետներն են ուրախացրել իրենք իրենց եւ իրենց աշխատողներին, այլեւ նախարարությունների որոշ ստորաբաժանումներ։ «Հրապարակն» իր աղբյուրներից տեղեկացել էր, որ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը տարեվերջին 100-ից ավելի աշխատողի 150 տոկոս պարգեւատրումներ է տվել՝ նույնիսկ ավելի մեծ չափով, քան մարզպետները։ Օրինակ, 100 հազար դրամ ստացող մասնագետի գլխին 150 հազար դրամանոց «երջանկություն» է ընկել, իսկ կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը մոտ 500 հազար է ստացել։ Ջրային կոմիտեից հայտնեցին, որ պարգեւատրումներ եղել են, սակայն որեւէ հակաօրինական գործողություն չի արվել։ «Օրենքով թույլատրվում է տարին 3 անգամ մեկական աշխատավարձի չափով խրախուսել։ Ջրայինում դա արել են տարեվերջին՝ խնայողությունների հաշվին»,- հաղորդում է Ջրկոմի հանրային կապերի պատասխանատուն։ Ջրային կոմիտեում պարգեւատրումներ են ստացել կոմիտեի բոլոր՝ 70 աշխատողները։ «Տարվա ընթացքում երեք անգամ պետական հիմնարկներն իրավունք ունեն 1 դրույքի չափով խրախուսել աշխատողներին։ Ջրային կոմիտեում դա արել են մեկ անգամ՝ տարեվերջին, մեկուկես դրույքի չափով, այսինքն՝ 150 տոկոսով»,- ասված է կոմիտեի պատասխանում։ Կոմիտեից հաստատեցին, որ Ինեսա Գաբայանը եւս պարգեւատրվել է, բայց պարգեւավճարն ամբողջությամբ փոխանցել է բարեգործական նպատակներով։ Մեր տեղեկություններով, Ինեսա Գաբայանն իր պարգեւավճարը փոխանցել է «Իմ քայլը» հիմնադրամին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am