100 հազար դոլար աղմկահարույց ֆիլմի հեղինակին. Քոչարյանը դժգոհ է մնացել

@bagramyan26 Տելեգրամ ալիքը տեղեկություն է տարածել, ըստ որի Մարտի 1-ի մասին աղմկոտ ֆիլմի հեղինակ, ռուսաստանցի հայազգի հեռուստամեկնաբան Ռոման Բաբայանը Ռոբերտ Քոչարյանից ստացել է 100 հազար դոլար հոնորար: Ըստ @bagramyan26 Տելեգրամ ալիքի՝ ֆիլմի պատվիրատուն եղել է Ռոբերտ Քոչարյանը, ֆիլմի մոնտաժմանը անմիջապես հետեւել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Միաժամանակ, Տելեգրամ ալիքի հաղորդագրության մեջ նշվում է, թե պատվիրատուն այդուհանդերձ մնացել է դժգոհ, քանի որ ակնկալել են, որ հեղինակը ավելի շատ մասնակիցներ կգտնի, որոնք կմեղադրեն Մարտի 1-ի համար Նիկոլ Փաշինյանին: @bagramyan26 Տելեգրամ ալիքը նշում է, որ տեղեկությունը փոխանցել է նկարահանող խմբի անդամներից մեկը, ասելով, որ 100 հազար դոլարը եղել է անձնապես Ռոման Բաբայանի հոնորարը: Ըստ աղբյուրի, ֆիլմի ստեղծմանը մասնակցել է նաեւ Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտը, որը գլխավորում է Կոնստանտին Զատուլինը: Ի դեպ, վերջերս Երեւանում իր առաջին նիստը գումարած Լազարեւյան ակումբը եւս Զատուլինի նախաձեռնությունն է, որին աջակցություն է հայտնել Քոչարյանը եւ մասնակցել այդ նիստին: Հիշեցնենք, որ «Գործ համար Մարտի 1» ֆիլմը հեռարձակվել էր Հինգերորդ ալիք հեռուստաընկերությամբ, որն ըստ մամուլի հրապարակումների պատկանում է Ռոբերտ Քոչարյանին մերձավոր գործարարի: Ֆիլմը բավական աղմուկ էր բարձրացրել հանրության շրջանում, գնահատվելով մարտի 1-ի իրադարձությունները խեղաթյուրած եւ նենգափոխած: lragir.am

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Տ. Վահան եպսիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ. Արթենյան Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության պառակտվածության մասին Մարիամ Փաշինյանի հրապարակումը ծնողների ամուսնալուծությունից հետո․ երջանիկ է՞ Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում Սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն․․․ Երևան-Սևան ճանապարհի Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում կիլոմետրանոց խցանում է, տեսանելիությունը՝ ցածր Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՆԳՆ-ի կողմից հայտարարված տենդեռը շահել է Ջեկի Չանի ընկերությունը. ակտիվիստ NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am