Ով է Սարգիս Սարգսյանը. հայհոյանքներ` Ֆեյսբուքում

Խորհրդարանական ընտրություններում շուրջ 22 հազար քվե ստացած «Իմ քայլ»-ական մարզպետ Գարիկ Սարգսյանը ընտրություններից հետո պարբերաբար հայտնվում է սկանդալների թիրախում: Հիշում ենք չէ՞ հին ու բարի ժամանակները, երբ ՀՀԿ-ական մարզային «ասողները» ընտրությունների ընթացքում պլանը կատարելուց հետո հանգիստ լծվում էին մարզի բնակչությանը տեռորի ենթարկելու սուրբ գործին: Հիմա էլ նույն տրորված արահետով է գնում նոր Հայաստանի մարզպետը, ով կարծես չափից դուրս շատ է դուխավորվել ընտրությունների ընթացքում իր գրանցած ցուցանիշից: Ամանորից հետո մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ մարզպետի հետ կապված՝ շուրջ երեք դատական հայց կա: Դրանից հետո երևան եկավ պարգևատրումների թեման և հանրության համար այդպես էլ մութ մնաց, թե մարզպետը որ արժանիքների համար է ինքն իրեն պարգևատրել աշխատավարձի 104.5 տոկոսի չափով: Այսօր էլ համացանցում տարածվեց տեղեկություն, որ ոմն Սարգիս Սարգսյան, ներկայանալով իբրև մարզպետի հորեղբոր որդի, վիրավորանքներ է հնչեցնում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկին և սպառնում է մարզպետի կատարած պարգևատրումների մասին գրելու համար: Ըստ երևույթին, հեղափոխությունը այդպես էլ չհասավ մարզեր, համենայնդեպս՝ Արարատի մարզ: Այս պարագայում զարմանալի է վարչապետ Փաշինյանի լռությունը, որը դեռևս չի շտապում պատժել կամ առնվազն կարգի հրավիրել նախընտրական շրջանում իր համար «վիզ դրած» մարզպետին: Իսկ այս դեպքում, հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները՝ դա պետք է լիներ Փաշինյանի առաջին քայլը՝ ի պատասխան տեղի ունեցող զարգացումների: Սերժ Սարգսյանի նախագահության տարիներն ապացուցում են, որ իշխանության օդիոզ ներկայացուցիչների դեմ իրականացվող կոսմետիկ պատժամիջոցները որևէ կերպ չեն փոխում համակարգի որակն ու բովանդակությունը: Այն ենթարկվում է մուտացիոն բնույթի տրանսֆորմացիաների, որի պարագայում մոնոլիտ է դառնում Նիկոլ Փաշինյանի մենատիրությունը: Սակայն այդպիսի տրանսֆորմացիաներն ամենևին էլ չեն նշանակում, որ իշխանական համակարգն իր ամբողջության մեջ ավելի է ուժեղանում և ամրապնդվում, այլ ընդհակառակը` այն ավելի ու ավելի է թուլանում, դառնում խոցելի և կորցնում կենսունակությունը: lurer.com

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am