«Ադրբեջանի հասարակությունը հոգնել է ալիևյան դիկտատուրայից». Ալեքսանդր Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Երևանում է:Արդեն տեղեկացրել ենք,որ նա այսօր հանդիպել է լրագրողների հետ: Խոսելով Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին՝ բլոգերը նկատել է. «Իմ հետ կապված պատմությունն Ադրբեջանի կողմից փորձ էր՝ ներքաղաքական հարցերը լուծելու համար: Նրանց պետք է թշնամու կերպար, որ ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղեն: Նրանց անհրաժեշտ էր ստեղծել կարծրատիպ, որ իրենց ամենամեծ արտաքին թշնամին Հայաստանն է: Կարծում եմ՝ նրանց ոչ թե Ղարաբաղն է պետք, այլ սառեցված կոնֆլիկտը, որը հնարավորություն է տալիս սեփական ժողովրդի մոտ իրենց նկատմամբ կիրառվող անօրինականությունների ու կոռուպցիայի մեջ մեղադրել Հայաստանին: Ես էլ այդ պատճառներից մեկն էի, որ նրանք մոգոնեցին այդ խնդիրների լուծման համար:  Ի դեպ, Ադրբեջանը ռուսական PR գործակալություններից մեկի  միջոցով որոշ բլոգերների գումար էր վճարել, որպեսզի իրենց «կարծիքը» հայտնեն իմ ձերբակալության վերաբերյալ, սևացնեն ինձ: Այս մասին իմացել եմ հենց այդ նույն բլոգերներից, ովքեր նեղացել էին Ադրբեջանից, քանի որ խոստացված գումարը չէին վճարել»: Ինչ վերաբերում է Ադրբեջանում իր  հետ տեղի ունեցած միջադեպին՝ բլոգերն ասաց, որ ավելի լավ էր՝ այն իր հետ չկատարվեր: Հարցին՝  արդյո՞ք կրկին գնալու է Արցախ, Լապշինը պատասխանել է. «Կարծում եմ՝ հիմա պետք չէ այցելել Արցախ՝ ելնելով Ադրբեջանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններից: Որովհետև Արցախ կատարած իմ այցն Ադրբեջանի իշխանություններին հնարավորություն կտա կրկին ժողովրդի ուշադրությունը սևեռել դեպի ինձ: Բաքվում ընդդիմությունը ցույց է անցկացնում բլոգեր Մեհման Հուսեյնովին ազատ արձակելու պահանջով: Կարծում եմ՝ Ադրբեջանի հասարակությունը հոգնել է ալիևյան դիկտատուրայից: Այնտեղ կան խելացի մարդիկ, ովքեր ուզում են ապրել ազատ երկրում:  Նրանք տեսան, թե Հայաստանում ինչ տեղի ունեցավ նախորդ տարի ապրիլին, ու կարծում եմ՝ ուզում են, որ իրենց մոտ էլ նման բան լինի»: Լապշինի խոսքով՝  առաջիկա տարիների ընթացքում  Ադրբեջանում որոշակի փոփոխություններ կլինեն, մինչդեռ դժվար է ասել՝ այն  Հայաստանի շահերից կբխի՞, թե՞ ոչ:  

դիտվել է 291 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am