Խանութների սեփականատերերը հրաժարվում են ծխախոտ վաճառել

«Փաստ» թերթը գրում է. «Փոքր խանութների շատ սեփականատերեր սկսել են ինքնակամ հրաժարվել ծխախոտ վաճառել, քանի որ ընդհանուր շրջանառության մեջ այն թեև բավական մեծ տեղ է զբաղեցնում, սակայն այդ շրջանառությունից ստացվող մաքուր եկամուտը, ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնելուց հետո, չնչին է մնում: Խնդիրն այն է, որ ծխախոտը միակ ապրանքն է, որի յուրաքանչյուր տուփի վրա նշված է դրա մանրածախ վաճառքի գինը: Այսինքն, խանութներն իրավունք չունեն նշված գնից ավելի թանկ վաճառել: Եվ ստացվում է, որ վաճառքից գոյացած եկամուտը նվազել է, ինչն էլ հանգեցրել է նրան, որ շատ խանութներ սկսել են կամաց-կամաց կրճատել ծխախոտի թե՛ տեսականին, թե՛ քանակը: Ինչպես հայտնի է, ըստ էության, ակցիզային հարկի հետ կապված փոփոխությունը տարածվում է միայն ներմուծողի կամ արտադրողի վրա: Ներմուծողն ու արտադրողն իրավունք ունեն սիգարետի գինը թանկացնել և թանկ գնով հանձնել խանութին: Բայց թանկացնելուց առաջ որոշ գործառույթներ պետք է իրականացնեն՝ փոխեն տուփի վրա նշված հին գինը, քանի որ խանութն իրավունք չունի ծխախոտը տուփի վրա նշված գնից ավելի թանկ վաճառել: Իսկ մինչ այդ, քանի դեռ հին խմբաքանակներն են իրացվում, խանութում այն թանկացնել չի լինի: Ստացվում է, որ խանութը, միջնորդի դերում հանդես գալով, կա՛մ պետք է դրանից եկամուտ գրեթե չստանա, կա՛մ հրաժարվի վաճառել: Սա էլ իր հերթին է տնտեսվարողներին կանգնեցնում մեկ այլ պարադոքսի առջև, որի լուծումն այս պահին կարծես թե չկա: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ ղեկավար Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին՝ նշեց, որ թեև չի ցանկանում մասնավոր հատվածի իրավունքների դաշտ մտնել, սակայն խորհրդատվության կարգով կարող է տեղեկացնել, որ եթե տուփի վրա մակնշած գինն ու ստացվող եկամտի չափը տնտեսվարողին ձեռնտու չէ, ապա պետք է հրաժարվի նման ապրանք ընդունել: «Եթե արտադրողը կամ ներմուծողը գիտի, որ հերթական խմբաքանակի դեպքում այլևս չի կարող գործել հին գնային քաղաքականությունը, և վաղը կամ մյուս օրը ինքը ստիպված է լինելու այդ ապրանքն ավելի թանկ վաճառել, ապա նոր ակցիզային հարկով հարկվելու համար պետք է նոր տուփեր պատվիրի, որտեղ արդեն նշված կլինի մանրածախ վաճառքի նոր գինը: Խնդիրն այն է նաև, որ ամեն տարի որոշակի տոկոսով կթանկանա ծխախոտի գինը մինչև 2022 թվականը: Բայց ինչքան էլ բարձրանա, այն կմնա ավելի ցածր, քան Եվրոպայում, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրների համար այլ դրույքաչափ է սահմանված՝ հաշվի առնելով վճարունակության միջին գործակիցը»– ասաց Բ. Պիպոյանը: Թերևս այս և այլ խնդիրներն են պատճառը, որ երբ դեռ նախորդ իշխանությունների օրոք առաջին անգամ հարց բարձրացվեց առողջապահական ռեֆորմի շրջանակներում ծխախոտի ակցիզային հարկը մի քանի անգամ թանկացնելով հասնել ծխախոտի գնի բարձրացմանը և դրանով էլ ծխախոտային ռեֆորմ իրականացնել, կազմակերպության ղեկավարը պնդում էր, որ դա անհնար կլինի՝ նկատի ունենալով թե՛ նշված և թե՛ այլ հանգամանքներ: «Եվ քանի որ շատ դեպքերում պաշտոնյաները չեն տիրապետում ՀՀ–ի կողմից ստանձնած պարտավորություններին, նման խնդիրների առջև են կանգնեցնում բիզնես ոլորտի ներկայացուցիչներին: Ես մշտապես ասել եմ և կրկին նույնն եմ ասում, որ բոլորը պետք է իրենց գործով զբաղվեն, և եթե բիզնեսը չունի իրեն պաշտպանող կառույց, ապա լավ կլինի, որ բիզնեսմենները հիմա այդ մասին բարձրաձայն հայտարարեն, ստեղծեն համապատասխան ենթակառուցվածք, որն էլ անձամբ կզբաղվի բիզնեսի շահերի պաշտպանությամբ»,- ասաց Բ. Պիպոյանը: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am